Թուրքիայի իշխանությունները հիմա էլ քաղաքներից հեռացնում են քրդերենով ճանապարհային նշանները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի մի շարք քաղաքներում իշխանությունները հանել են քրդերենով ճանապարհային նշանները: Դրանք տեղադրվել են քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն և հավասարություն կուսակցության (DEM) կողմից վերահսկվող քաղաքապետարանների կողմից։ «Hêdî» (Դանդաղ) և «Peşî Peya» (Առաջինը հետիոտները) նախազգուշացումները տեղադրվել էին անցուղիների վրա՝ համահունչ նահանգների քուրդ մեծամասնության բնակչությանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Քրդաբնակ Վան, Դիարբեքիր և Բաթման քաղաքներում նման գործողություններից հետո ցուցանակները հանվել են նաև Մարդինի Դարգեչիթ և Նուսայբին շրջաններում։

Վանում և Դիարբեքիրում ցուցանակներն ի սկզբանե վանդալիզմի են ենթարկվել ազգայնական խմբի կողմից, որը դրանք փոխարինել է «Թուրքիան թուրքերինն է և կմնա թուրքական» կարգախոսով։

Մարդինում ևս դրանք ծածկել են ներկով։ Քաղաքապետարանը դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ և վերահաստատել բազմալեզու հասարակությունը խթանելու իր հանձնառությունը:

«Մենք հավատարիմ ենք բազմալեզու հասարակությունը խթանելուն և քրդերենը թուրքերենի հետ միասին ներառել ենք քաղաքի ճանապարհային նախազգուշացնող նշաններում՝ դրանց արդյունավետությունն ու մատչելիությունը բարելավելու համար»,- ասվում է Մարդինի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս ջանքերը լավ են ընդունվել տեղի բնակչության կողմից, սակայն բախվել են նրանց արձագանքին, որոնք դեմ էին տարածաշրջանի մշակութային հարստությանը և փորձում են համայնքն օտարել իր լեզվից և մշակույթից:

«Մեր քրդախոս քաղաքացիների առօրյան հեշտացնելուն ուղղված նման գործողությունները համայնքային ուղղվածություն ունեցող մեր մոտեցման առաջնահերթություններից են։ Մենք դատապարտում ենք այս հարձակումը մեր բազմալեզու ջանքերի վրա և կոչ ենք անում դատական ​​իշխանություններին ու տեղական հասարակական կազմակերպություններին՝ անդրադառնալ այս խնդրին: Մենք կօգտագործենք բոլոր օրինական միջոցները մեր քաղաքի հարուստ մշակութային հյուսվածքը պաշտպանելու համար»,- նշվում է հայտարարությունում։

Հավելենք նաև, որ Թուրքիայում վերջին շաբաթների ընթացքում ոստիկանությունն ամբողջ երկրում ձերբակալել և կալանավորել է տասնյակ քրդերի հարսանիքների ժամանակ և դրանից հետո՝ նրանց մեղադրելով «ահաբեկչական քարոզչություն» անելու համար՝ երգերի և վանկարկած կարգախոսների պատճառով։

Էմմա Չոբանյան