Սամվել Ալեքսանյանի դուստրը տուգանվել է 1 մլն դրամով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, և նրան պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տուգանվել են 1 մլն դրամով չհայտարարագրված համակենտրոնացման համար։

«Ալեքս Տեքստիլ» ընկերության մի մասը պատկանել է Աստղիկ Ալեքսանյանին, մի մասն էլ՝ նրա հորաքրոջ որդուն։ Վերջինս իրեն պատկանող բաժնեմասը նվիրաբերել է Աստղիկ Ալեքսանյանին՝ առանց համակենտրոնացման մասին թույլտվություն ստանալու ՄՊՀ-ից։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ տնտեսավարող սուրյեկտների համակենտրոնացում է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը կամ եթե ձեռք բերողին արդեն իսկ պատկանող փայաբաժնի հետ կազմում է այդ տնտելավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը:

Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը ենթակա է հայտարարագրման, եթե համակենտրոնացման մաանակիցների ակտիվների ընդհանուր արժեքը կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը տեղեկացրել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ «Ալեքս Տեքստիլ» ընկերության բաժնեմասերի սեփականատերը և իրական շահառուն պետք է հանդիսանար ֆիզիկական անձ Աստղիկ Սամվելի Ալեքսանյանը, ուստի՝ այդ նպատակով էլ 2022 թվականի հունվարի 31-ին կնքվել է բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը: Գործարքն իրականացվել է նվիրատվության պայմանագրի հիման վրա, քանի որ հանդիսանում է Աստղիկ Ալեքսանյանի հորաքրոջ որդին:

«Ալեքս Տեքստիլ» ընկերության և ֆիզիկական անձ Աստղիկ Սամվելի Ալեքսանյանի կողմից Օրենքով սահմանված կարգով Հանձնաժողով չդիմելու պատճառը համակենտրոնացման հայտարարագրման պարտավորության մասին տեղեկացված չլինելն է:

Աստղիկ Ալեքսանյանը և «Ալեքս տեքստիլ» ընկերությունը դիմել են ՄՊՀ-ին ընդունելով խախտում կատարելու փաստն ու խնդրելով իրականացնել արագացված վարույթ։

Հանձնաժողովը գործարքը համարել է չհայտարարագրված համակենտրոնացում և տուգանել Ալեքս Տեքստիլ ընկերությանը 500 հազար դրամով, նույնքան տուգանք է նշանակվել նաև Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին։

Անժելա Պողոսյան