ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակում ՌԴ-ն ազատ է արձակել Էվան Գրեշկովիչին և Փոլ Ուիլանին․ Bloomberg

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը որոշել է ազատ արձակել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանին ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ երկու ամերիկացիներն էլ մեկնում են Ռուսաստանից։ Գործակալության տվյալներով՝ գործարքի շրջանակում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ռուսաստան կտեղափոխեն արևմտյան բանտերում պահվող բանտարկյալներին։

Ռուսաստանը կարող է ստանալ Ալեքսանդր Վիննիկին, Վլադիսլավ Կլյուշինին, Վադիմ Կոնոշչենկոյին և Մաքսիմ Մարչենկոյին։ Նախօրեին նրանց մասին տեղեկատվությունն անհետացել էր ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի հանրային էլեկտրոնային տվյալների բազայից, ինչը հնարավորություն է տալիս որոշել բանտարկյալների պահման վայրը, նշում է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի 19-ին ռուսական դատարանը Էվան Գերշկովիչին դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Գերշկովիչը կալանավորվել է 2023 թվականի մարտին, նա ավելի քան մեկ տարի անցկացրել է ռուսական քննչական մեկուսարանում։ Գերշկովիչը չի ընդունել մեղքը։

Փոլ Ուիլանը նույնպես դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Ուիլանը ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, ուր եկել էր գործընկերոջ հարսանիքին մասնակցելու։ Նա դատապարտվել է 2020 թվականի հունիսին։ Ուիլանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում:

Վերջին օրերին քաղաքական մեղադրանքներով դատապարտված շուրջ տասը բանտարկյալներ ռուսական գաղութներից ու քննչական մեկուսարաններից տարվել են անհայտ ուղղությամբ։

Իրավապաշտպանները ենթադրում են, որ դա պայմանավորված է բանտարկյալների խմբակային փոխանակման նախապատրաստմամբ։ Կրեմլում այս լուրերը չեն մեկնաբանել։