Պուտինն ստիպված է եղել Փաշինյանի առաջարկին համաձայնվել՝ հեռանալ «Զվարթնոց»-ից․ ՌԴ-ն հարձակվելու էր ՀՀ վրա՞․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, «Զվարթնոց» օդանավակայանում այլևս ռուս սահմանապահներ չկան։ Հարցը համաձայնեցրել են Պուտինն ու Փաշինյանը՝ մայիսին ՌԴ-ում կայացած հանդիպման ժամանակ։ Ռուս սահմանապահները ՀՀ-ի օդային դարպասից հեռանում են 30-ամյա ներկայությունից հետո։ ՌԴ-ն իր զորքերը հանում է նաև ՀՀ ողջ տարածքում տեղակայված 17 հենակետերից, Սյունիքում երկու ռազմաբազայից, որոնք տեղակայվել էին 2021-ից սկսած։ Factor.am-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ 400 զինծառայողի հեռացման մասին է։ Սակայն ինչպես գիտենք՝ ՌԴ-ն և Ադրբեջանն ունեն հետախուզական տվյալների փոխանակման պայմանագիր։ ՌԴ-ն ռազմական, անվտանգային մեծ ներկայություն ունի ՀՀ-ում, և տիրապետում է մեծ տվյալների։ ՌԴ-ն նաև Իրանի անցակետն է վերահսկում՝ հասանելիություն ունենալով ՍԵԿՏ-ին (Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ)։ Փորձագիտական շրջանակները տարիներ շարունակ ահազանգում են, որ կա վտանգ՝ Բաքվին ՌԴ-ից կողմից ՀՀ-ին առնչվող ինֆորմացիայի փոխանցման վերաբերյալ։

Օրերս էլ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն «երես է թեքել ՀՀ-ից», իսկ Ադրբեջանը հետ է վերցրել ԼՂ-ը և հարակից տարածքները։

«Սա հանգեցրել է լուրջ իրավիճակի, երբ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ ՌԴ-ից։ Մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում։ Նշանակալի է շաբաթվա վերջին այն, որ մի քանի հազար ռուս ԱԴԾ զինվորներ պետք է հեռանան ՀՀ-ից, և այս հարցն իսկապես կարևոր է մի շարք պատճառներով։ Նրանք միջազգային օդանավակայանի սահմանապահներ են, այդտեղ նաև պատերազմից ի վեր մաքսանենգություն է տեղի ունենում»։
Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի, կառավարությունն այսօրվա նիստում նման որոշում ընդունեց։ Մեծամորի ատոմակայանին 12 տարի է մնացել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է․ «Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար ՀՀ-ի կարիքների բավարարմանը, և թե ՀՀ-ի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»։

Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ «Զվարթնոց»-ից ռուսների հեռացումը փաստեց՝ ՌԴ-ն թուլանում է, թե չէ՝ Պուտինը ստիպված չէր լինի Փաշինյանի առաջարկին համաձայնվել։

«ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից կնվազի, սա Մոսկվայից հեռանալու կոնկրետ քայլ է, Հայաստանի սուվերենությունն ընդլայնվեց։ Շատ հնարավոր է, որ ՌԴ-ի մերժողական կեցվածքը այս հարցում նպաստեր նրան, որ ՌԴ-ն ամբողջությամբ թողներ ՀՀ-ն, քանի որ այն կարող էր առաջացնել շատ լուրջ ընդվզում, կհանգեցներ նրան, որ ՀՀ իշխանությունը ավելի արագ և ռադիկալ քայլեր աներ՝ ՌԴ-ի ազդեցությունը նվազեցնելու համար։ Դա ՌԴ-ի ինչի՞ն էր պետք։ Ի՞նչ էր անելու՝ այս պրոցեսը կասեցնելու համար։ Արդյո՞ք ՌԴ-ն հարձակվելու էր ՀՀ-ի վրա, ինչպես՝ Ուկրաինայի վրա հարձակվեց, այդ ճակատում ինքը լրջագույն խնդիր ունի։ Նոր ճակատ բացելն ինչ իմաստ ուներ, դա իսկապես ռիսկային քայլ կլիներ, կամ՝ ինչպե՞ս էր հարձակվելու ՀՀ-ի վրա՝ չունենալով ընդհանուր սահման։ «Զվարթնոցից» ռուսների հեռացումից հետո՝ ՀՀ-ն կարող է Իրանի սահմանից ՌԴ սահմանապահների հեռացման հարց դնել։ ՀՀ-ն ստիպված է ՌԴ-ից հեռանում, Մոսկվան մեր անվտանգությունը չի ապահովել՝ չնայած պարտավորություն է ստանձնել, նա ագրեսիվ ավտորիտար երկիր է, որը մարտահրավեր է նետում աշխարհին։ ԱՄՆ-ն հզորացնում է ՀՀ-ին՝ համակրանք ունի և արժեքային ընդհանրության հարց կա, նաև՝ ՀՀ-ի՝ Արևմուտքին միանալով, ՌԴ-ի ազդեցության գոտին կնվազեցնենք, որը ագրեսիվ երկիր է, և այս մեր քայլը կխոչընդոտի ռուսական օկուպացիային»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան