Տեղի համայնքապետը տուգանվել է եղբոր ԱՁ-ի հետ պայմանագրեր կնքելու համար

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին։ Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 22-ի նիստում։ Վարույթի առիթ է հանդիսացել «Հետքի»՝ «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» և Հետք Մեդիա Գործարանի «Տեղի գնումները համայնքապետի կնոջից, քեռուց և քեռակնոջից» հոդվածները և հուլիսի 4-ի նիստում վարույթ էր հարուցել համայնքապետի նկատմամբ։  

Նշվում է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Արամայիսի Ղուլունցը, որպես պատվիրատուի ղեկավար (Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար) համայնքի կարիքների համար պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձանց՝ մորեղբոր բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպության՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի և եղբոր՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ի հետ:

Հանձնաժողովն ուսումնասիրել է վարույթի մասնակցի՝ պարզաբանմամբ ներկայացրած դիրքորոշումն առ այն, որ իրականացված գնման գործընթացներում հայտարարված մրցույթերին հրավերի պահանջներին համապատասխան սահմանված ժամկետում հայտ են ներկայացրել համապատասխանաբար «ԶԱՆԳԵԶՈՒՐ ԳԱԶ» ՍՊԸ-ն և «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն և հայտարարվել են ընտրված մասնակիցներ, որոնց հետ էլ կնքվել են ապրանքների և աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը:

Ուսումնասիրության առարկա է դարձել նաև այն հանգամանքը, որ սահմանամերձ և սահմանապահ համայնքներում ոչ բոլոր կազմակերպություններն են պատրաստակամ մասնակցել գնման ընթացակարգերին, մատուցել ծառայություններ, ինչով պայմանավորված՝ որոշ դեպքերում գնման ընթացակարգերը չկայացած են հայտարարվում՝ մասնակից չինելու պատճառով։ 

Հանձնաժողովն արձանագրում է, որ իրականացված գնման ընթացակարգերի շրջանակներում պատվիրատուի և համապատասխանաբար «ԶԱՆԳԵԶՈՒՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ի միջն վկայակոչված պայմանագրերի կնքումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ գնման գործընթացներում միակ հայտ ներկայացրած և համապատասխան ընթացակարգով հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակից ճանաչվելու արդյունքում պայմանագրերի կնքման պահին համայնքի ղեկավարին հայտնի է եղել կնքման ենթակա պայմանագրերի կողմ հանդիսացող առևտրային կազմակերպության բաժնեմասնակցի և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի՝ իր հետ փոխկապակցվածության հանգամանքը:

Վկայակոչված հանգամանքով պայմանավորված վարույթի մասնակիցը պարտավոր էր, իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա իր մասնավոր շահի ազդեցության չեզոքացում ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, տվյալ պարագայում վկայակոչված պայմանագրերի կնքումից և Օրենքով սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացնել Հանձնաժողով: Մինչդեռ, վարույթի մասնակիցն օրենքով սահմանված ժամկետում ոչ միայն Հանձնաժողով չի ներկայացրել նշված հայտարարությունը, այլև, որպես պատվիրատուի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում, կատարել է գործողություն՝ կնքելով իր հետ փոխկապակցված անձի բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպության և պայմանագրի կողմ հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ հետ պայմանագրեր՝ այդ կերպ հայտնվելով Օրենքի իմաստով շահերի բախման իրավիճակում:

Հանձնաժողովը որոշում է կայացրել Դավիթ Ղուլունցին տուգանել 300 հազար դրամի չափով։