2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման գործով գլխավոր մեղադրյալը հետաքննության հետ գործարքի է գնացել

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների գործով գլխավոր մեղադրյալ Խալիդ Շեյխ Մոհամմեդը և նրա երկու հանցակիցները համաձայնության են եկել ԱՄՆ զինվորական դատախազների հետ, ինչի արդյունքում, ըստ ամերիկյան մամուլի, նրանք կխուսափեն մահապատժից, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը կխուսափի դաժան դատավարությունից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ Մուհամմեդ Սալիհ Մուբարաք բեն Աթաշը և Մուսթաֆա Ահմեդ Ադամ ալ-Հավսաուին այս բոլոր տարիներն անցկացրել են Կուբայի ամերիկյան Գուանտանամոյի բազայի ճամբարում:

Խալիդ Շեյխ Մոհամմեդը ձերբակալվել է Պակիստանում 2003 թվականին, իսկ 2008 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ գլխավորը՝ 2796 մարդու սպանություն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ մահապարտ-ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռները մխրճվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներին։ Դրանցից մեկը բախվեց Նյու Յորքում Պենտագոնի շենքին Վաշինգտոնի մոտ, իսկ մյուսն ընկավ դաշտում՝ Փենսիլվանիայի նահանգում։

Պենտագոնը հայտնել է գործարքի մասին՝ չհստակեցնելով դրա պայմանները, սակայն New York Times-ին հայտնի է դարձել, որ մեղադրյալները համաձայնել են ընդունել իրենց մեղքը և մահապատժի փոխարեն ցմահ բանտարկության ենթարկվել։

Խալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա հանցակիցների գործը տարիներ շարունակ մնացել էր մինչդատական վարույթի փուլում, վեճերը պտտվում էին այն խոշտանգումների շուրջ, որոնց ենթարկվել են մեղադրյալները հետաքննության նախնական փուլերում։

«ԱՄՆ-ը փորձում էր պարզել՝ ինչպես վարվել 2000-ականներին ԿՀՎ գաղտնի բանտերում Մուհամեդի և մյուսների կրած խոշտանգումների հետ: Այդ պատճառով դատախազները բախվել են այն հարցին՝ արդյո՞ք խոշտանգումների ժամանակ ստացված ցուցմունքներն ընդունելի են դատարանում»,- պարզաբանում է CNN-ը:

Մոհամմեդը, ըստ մամուլի հրապարակումների, խոշտանգումների է ենթարկվել, մասնավորապես, խեղդվելու իմիտացիայի միջոցով։ 59-ամյա Խալիդ Շեյխ Մոհամմեդը ծնվել է Պակիստանում, ապրել արաբական երկրներում, սովորել է ԱՄՆ-ում, Աֆղանստանում կռվել է խորհրդային զորքերի դեմ։ Ամերիկյան հետաքննությունը պնդում է, որ հենց նա է առաջարկել Ալ-Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին գրավված ինքնաթիռներով խոցել Նյու Յորքի երկնաքերները, այնուհետև մասնակցել է որոշ մահապարտների ընտրությանը և վերապատրաստմանը։ Բացի այդ, Մոհամմեդը համարվում է մի քանի այլ աղմկահարույց ահաբեկչությունների մասնակից:

Նրա հետ գործարքի պայմանների մասին New York Times-ը տեղեկացել է ԱՄՆ գլխավոր ռազմական դատախազ, կոնտրադմիրալ Ահարոն Ռուգի կողմից զոհվածների հարազատներին ուղարկված նամակից։

«Հնարավոր պատիժների ցանկից մահապատիժը հանելու դիմաց երեք մեղադրյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել բոլոր հանցագործությունների համար, որոնցում մեղադրվում են, այդ թվում՝ 2976 մարդու սպանության»,- ասվում է նամակում, որը մեջբերում է թերթը։