Ալիևի ներկայացուցիչն ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Լուրեր

09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ամերիկացի մի շարք պաշտոնյաների հետ, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Վաշինգտոնի ու Բաքվի հարաբերությունների վերաբերյալ։ Այս  մասին հայտնում են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը և ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչությունը։

«Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի, պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով  օգնական Ջեյմս Օ՛Բրայենի, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի առաջին տեղակալ Յուրի Քիմի, Պետքարտուղարության Հարավային և Կենտրոնական Ասիայի գործերի բյուրոյում Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակի տնօրեն, պաշտպանության փոխնախարարի օգնական Լորա Կուպերի և Նեբրասկայից հանրապետական ​​սենատոր Փիթ Ռիքեթսի հետ հանդիպումներում անցկացվել են կառուցողական ու օգտակար քննարկումներ, որոնք ընդգրկել են ադրբեջանա-ամերիկյան համագործակցության երկկողմ օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ նշվում է, որ Ամիրբեկովը հանդիպել է հայտնի վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

«Միջոցառման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, Ալիևի ներկայացուցիչը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Քաղաքական հարցերով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ՝ քննարկելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը, հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում վերջին իրադարձությունները: