Ազատի կացարանի գործով հարցաքննվում է վկան․ նա հաստատեց, որ դեպքից հետո տուժող կողմի գտած հեռախոսն իրենն է

Լուրեր

09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը։ Հարցաքննվում է վկա Արսեն Սողոմոնյանը, որը եղել է զորամասի վարորդը։ Տուժող կողմի փաստաբան Նորայր Նորիկյանը նրան հարց ուղղեց՝ ծառայության ժամանակ ունեցե՞լ է հեռախոս, վկան դրական պատասխան տվեց։

««Սև գույնի «Nokia» ունեի, մեծամասամբ հեռախոսն ինձ մոտ էր, բայց դեպքի օրը, երբ գնացի ջուր բերելու, ինձ մոտ չէր։ Ջուր բերելուց առաջ ես Տարոնին (զոհված զինծառայող) խնդրել եմ, որ հեռախոսս կացարանի ննջասենյակում դնի լիցքավորման, անջատված էր։ Տարոնը ճաշարանում էր, գիշեր էր, գնում էր քնելու, դրա համար նրան տվեցի։ Դեպքից հետո՝ ցերեկը, զանգահարել եմ հայրիկիս ու մայրիկիս, բայց չեմ հիշում՝ ում հեռախոսով, իմը չկար»,- պատմեց Արսեն Սողոմոնյանը։

Ապա Նորիկյանը վկային ցույց տվեց մի հեռախոս՝ հարցնելով իր հեռախո՞սն է։
«Այո, դա իմ հեռախոսն է, որը տվել էի Տարոնին»,- պատասխանեց Արսեն Սողոմոնյանը։

Հարցին՝ եթե հեռախոսը ննջարանում լիցքավորման է դրված եղել, ապա այդ ծավալի կրակի մեջ ինչպե՞ս է անվնաս մնացել, վկան ասաց, որ չի կարող պատասխանել։ Ապա Նորիիկյանը ճշտող հարց ուղղեց՝ հնարավո՞ր էր այդ կրակի մեջ հեռախոսն անվնաս մնար, վկան պատասխանեց՝ եթե մնացել է, ուրեմն՝ հնարավոր է։ Վկան նաև հավելեց, որ այդ օրը ննջասենյակ չի մտել և չգիտի՝ համածառայակիցը հեռախոսը լիցքավորման դրել էր, թե ոչ։

Նորիկյանն ասաց, որ դեպքի օրը՝ 04։30-ին, այդ հեռախոսից զանգահարել են Արսեն Սողոմոնյանի հորեղբորը՝ Վահե Սողոմոնյանին․ եթե զանգահարողը Վահե Սողոմոնյանը չի եղել, ապա ո՞վ է եղել․ վկան պնդեց՝ ինքը չի զանգել, տեղեկություն չունի։ Փաստաբանը դատավորին ասաց, որ տվյալ հեռախոսը գտել է տուժող կողմը՝ կացարանից։

«Վկան դատարանում ճիշտ ցուցմունքներ չի տալիս, ես խնդրում եմ, որ հանրային մեղադրողները, այս հանգամանքը հաշվի առնելով, որոշակի հետևություններ անեն․ վկայի ցուցմունքն ինձ համար անարժանահավատ է»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Վկայի պատասխաններից վրդովված նիստին ներկա զոհված զինվորների ծնողները պարբերաբար վիճաբանության են բռնվում նրա հետ և նիստը պարբերաբար ընդմիջվում է։

Հավելենք, որ հարցաքննվող վկան մեղադրյալ է մեկ այլ՝ զորամասում թմրանյութեր օգտագործելու մասով նախաձեռնված քրեական վարույթով։

Արփի Հակոբյան