Ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից հեռանում են. արձանագրություն է ստորագրվել

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանության ներքո հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։  Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։

Factor.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։

 

Հիշեցնենք, որ ս․թ․մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ Հայաստանի սահմանապահ զորքերը դիմել են Ռուսաստանի սահմանապահ ծառայությանը, շնորհակալություն են հայտնել «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու համար և տեղեկացրել, որ արդեն «բավարար փորձ և հմտություն են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության»։

Երևանը, ըստ Փաշինյանի, ոչ թե դիմել, այլ տեղեկացրել է ռուսական կողմին այդ որոշման մասին․

«Այնտեղ նշված ժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականցնենք»։

 

Նշեբք, նաև, որ 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանն ու Մոսկվան կնքել էին «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագիրը։

Պայմանագրով Հայաստանը ռուսական սահմանապահ զորքերին թույլատրում էր ժամանակավորապես վերահսկել Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանները։

Պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում էր, որ Հայաստանը սեփական սահմանապահ ստորաբաժանումների ստեղծմանը զուգահեռ պետք է իր պահպանության տակ վերցներ իր արևմտյան ու հարավային սահմանների վերահսկողությունը։