Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին հարձակման ենթարկվելու դեպքում

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

ԱՄՆ-ը կպաշտպանի Իսրայելին հնարավոր հարձակումներից։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտավախությունների աճի ֆոնին, գրում է Newsweek-ը։

«Եթե Իսրայելը ենթարկվի հարձակման, մենք, անշուշտ, կօգնենք պաշտպանել երկիրը։ Դուք տեսել եք, որ մենք դա արեցինք ապրիլին։ Կարող եք ակնկալել, որ դա նորից կանենք»,- ասել է Օսթինը Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ։

ԱՄՆ-ը, Իսրայելի այլ դաշնակիցների հետ միասին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ներգրավված էր ապրիլի կեսերին Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից Իսրայելի վրա անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով իրանական  հարձակման կասեցմանը։

Օսթինը նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում էսկալացիա տեսնել տարածաշրջանում, և ԱՄՆ-ը «քրտնաջան կաշխատի՝ խնդիրները դիվանագիտական ​​միջոցներով լուծելու համար»։