Անկարգություններ Մեծ Բրիտանիայում. մի քանի տասնյակ վիրավորներ կան. The Indipendent

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական Սաութպորտ քաղաքում աջ ծայրահեղականների կողմից կազմակերպված անկարգությունների ժամանակ տուժել է 39 ոստիկան։ Նրանցից 27-ը գտնվում է հիվանդանոցում, հայտնում է The Indipendent-ը։

Ըստ իրավապահների տվյալների՝ ոստիկանները ստացել են կոտրվածքներ, ուղեղի ցնցում, այլ վնասվածքներ։ Անկարգությունների հետ կապված ոստիկանությունը մեկ օրով ընդլայնված լիազորություններ է ստացել՝ կասկածյալներին խուզարկելու և ձերբակալելու համար։

Անկարգությունները սկսվել են պարի ստուդիայի վրա դանակով զինված հարձակումից մեկ օր անց, որի արդյունքում սպանվել է 3 երեխա։ Ցուցարարները քարեր են նետել տեղի մզկիթի ու ոստիկանների ուղղությամբ, մեքենաներ ու աղբամաններ այրել։

Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների հիմնական մասնակիցները աջ ծայրահեղական իսլամատյաց «Անգլիայի պաշտպանության լիգա» խմբավորման անդամներ են:

CNN-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցները «բռնությամբ և ավազակությամբ առևանգել են» հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների համար կազմակերպված խաղաղ հավաքը և «վիրավորել վշտի մեջ գտնվող համայնքին»:

Նշենք, որ «Hart Space Studious» մանկական պարային ստուդիայի վրա դանակով հարձակման հետևանքով, երեք զոհերից բացի, ևս 8 երեխա դանակահարվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Ծանր վնասվածքներով հիվանդանոցում են նաև երկու մեծահասակներ։

Հարձակումն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է հարևան Բենքս քաղաքում բնակվող 17-ամյա մի պատանի։ Նրա շարժառիթները պարզվում են։ Ոստիկանությունն այս պահին հարձակումը չի որակում որպես ահաբեկչություն: Իրավապահներն ընդգծել են, որ կասկածյալը ծնվել է Մեծ Բրիտանիայում։