Բեյրութում իսրայելական հարվածների հետևանքով զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Եվս 74 մարդ վիրավորվել է։

«Փլատակների տակ անհայտ կորածների որոնումները շարունակվում են»,- հավելել են նախարարությունից։

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հաղորդել էր, որ թիրախավորել է լիբանանյան արմատական շիական «Հըզբոլլահ» շարժման հրամանատարին, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է մի քանի օր առաջ Գոլանի բարձունքների գնդակոծման համար, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ։

The Times of Israel-ը հայտնում է, որ հարձակման թիրախը եղել է ահաբեկչական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը, որը հայտնի է նաև որպես Հաջ Մոհսին։ Իսրայելի պաշտպանության բանակը նրան համարում է «Հըզբոլլահ»-ի համար բարձր ճշգրտության հրթիռներ ստեղծելու նախագծի ղեկավար։

Ըստ աղբյուրների՝ հարվածի հետևանքով կարող էին զոհվել խմբավորման երկու հրամանատարներ։