Կիևի իշխանությունները հայտնում են տարեսկզբից ի վեր «Շահեդ»-ների ամենազանգվածային գրոհի մասին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Կիևի իշխանությունները հայտնում են տարեսկզբից ի վեր «Շահեդ»-ների ամենազանգվածային գրոհի մասին: Ուկրաինայի մայրաքաղաքում օդային հարձակման տագնապը տևել է ավելի քան յոթ ժամ։ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ Կիևում և դրա մերձակայքում ավելի քան 30 անօդաչու թռչող սարք է խոցվել, փոխանցում է Current Time-ը։

«Ագրեսորի հիմնական թիրախը եղել է Կիևը, որն իր տասնյակ անօդաչու թռչող սարքերն ուղարկել է Ուկրաինայի մայրաքաղաք՝ խաղաղ քաղաքի վրա։ Սա արդեն յոթերորդ հարձակումն էր հուլիսին Կիևի վրա հակառակորդի անօդաչու թռչող սարքերի կողմից։ Այն մայրաքաղաքի համար դարձել է ամենազանգվածայինը 2024 թվականին օգտագործված անօդաչու թռչող սարքերի քանակով»,- հաղորդել է Կիևի քաղաքային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ըստ նրա՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը մոտեցել են Կիևին «ալիքներով և գրեթե բոլոր հնարավոր ուղղություններից»։

Մայրաքաղաքում, բարեբախտաբար, զոհեր և ավերածություններ չկան, պարզաբանել է ռազմական վարչակազմի ղեկավարը։

Կիևի վրա վերջին լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։ Այն ժամանակ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում ավերվել է երկրի ամենամեծ մանկական «Օխմատդիտ» հիվանդանոցը, հարձակման են ենթարկվել նաև մասնավոր ծննդատունը և քաղաքացիական այլ հաստատություններ։