Իրավիճակը Սև ծովում շարունակում է մնալ կայուն՝ չնայած երեք ռուսական սուզանավերի տեղակայմանը․ Ուկրաինայի ՌԾՈՒ խոսնակ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Իրավիճակը Սև ծովում շարունակում է մնալ կայուն՝ չնայած երեք ռուսական սուզանավերի տեղակայմանը։ Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը՝ հավելելով, որ իրադրությունը մնում է անփոփոխ։

«Ներկայում այնտեղ կան երեք սուզանավեր, կարծես թե վարժանքներ են։ Բայց դրանք հաճախ ավարտվում են գործնական կրակոցներով, հետևաբար, այդ սուզանավերից վտանգ կա, և մենք դա ակնկալում ենք»,- նշել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ Ազովի ծովում ռուսական նավեր դեռևս չկան, դրանք իրենց բազաներում են։

Պլետնեչուկի խոսքով՝ Կովկաս նավահանգստում «Սլավյանին» լաստանավի խոցումից և ռուսների լոգիստիկ հնարավորություննրի վատթարացումից հետո ռուսները, ամենայն հավանականությամբ, կփորձեն մեծացնել Ղրիմի կամրջի վրա ծանրաբեռնումը։

«Տեսականորեն նրանք կարող են փորձել ինչ-որ բան ներգրավել այլ աղբյուրներից, բայց մինչ այժմ այդ մասին տեղեկություններ չկան, նրանք դեռ որոշ ժամանակ կօգտագործեն ավելի վաղ բերված պաշարները և կփորձեն մեծացնել կամրջի ծանրաբեռնվածությունը, բայց լրիվ փոխարինումը դեռևս տեսանելի չէ»,- բացատրել է ռազմածովային ուժերի խոսնակը։