Վրաստանը հրաժարվել է քաղաքական ապաստան տրամադրել ադրբեջանցի ակտիվիստին․ նրան Ադրբեջանում կալանավորում է սպառնում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստանի միգրացիոն դեպարտամենտը հրաժարվել է քաղաքական ապաստան տրամադրել ադրբեջանցի ակտիվիստ Ավթանդիլ Մամեդովին, իսկ Թբիլիսիի քաղաքային դատարանը հաստատել է այդ որոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մամեդովը նշել է, որ մինչև 2017 թվականին Վրաստան տեղափոխվելը զբաղվել է սոցիալական և իրավապաշտպան գործունեությամբ, սակայն վախենալով հետապնդումներից՝ լքել է Ադրբեջանը։ 2019 թվականին Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումից հետո նա քաղաքական ապաստան է խնդրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից և Վրաստանի միգրացիայի դեպարտամենտից։ 2019-ին վարչությունը նրան մերժել է՝ հայտարարելով, որ Ադրբեջանում նրան որևէ վտանգ չի սպառնում։

«Դա այն դեպքում, երբ Ադրբեջանում իմ դեմ քրեական գործ է հարուցվել, և ես հայտնվել եմ Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ։ Ես դիմեցի դատարան, և գործը վերադարձվեց միգրացիոն վարչության կողմից՝ կրկնակի քննության, որը կրկին մերժեց, իսկ Թբիլիսիի դատարանը չբավարարեց բողոքը»,- ասել է Մամեդովը։

Մամեդովի անձնագրի ժամկետը լրացել է, և նա չի կարող մեկնել երրորդ երկիր, այլ կարող է միայն վերադառնալ Ադրբեջան, որտեղ նրան կալանավորում է սպառնում։ Մամեդովը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել, և դրանում նրան օգնում են վրացական իրավապաշտպան կազմակերպություններից մեկի փաստաբանները։ Եթե ​​վերաքննիչ դատարանը մերժի բողոքը, նա ստիպված կլինի 10 օրվա ընթացքում լքել Վրաստանը կամ նրան կարտաքսեն։

Ադրբեջանում Մամեդովն զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, ինչպես նաև մասնակցել է ընտրությունների մոնիթորինգին։ Վրաստան արտագաղթելուց հետո զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և ղեկավարում է քաղաքական էմիգրանտների կողմից ստեղծված Իրավունքների և ազատությունների պաշտպանության ինստիտուտը։ Ադրբեջանի պահանջով 2019 թվականին նա ձերբակալվել է Վրաստանում, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։

Օրերս էլ Վրաստանում բնակվող ադրբեջանական Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել են սահմանային և անձնագրային հսկողության կետում և հետ վերադարձրել։ Լրատվամիջոցներին Սադիգովն ասել է, որ այդ արգելքը Բաքվից է՝ իշխանություններին ու նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր քննադատությունների պատճառով։

«Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական ​​գրառումներով և տեսանյութերով: Ներկա պահին իմ դեմ քրեական գործեր չկան, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան, ինձ էլ կձերբակալեն քննադատող մյուս լրագրողների նման։ Ինձ սպառնացել են Վրաստանում, իմ հարազատներին՝ Ադրբեջանում՝ պահանջելով, որ դադարեցնեմ քննադատությունները։ Դրա համար էլ մենք ցանկանում ենք հեռանալ Վրաստանից»,- ասել էր լրագրողը։

Էմմա Չոբանյան