Պոլսի Հայոց պատրիարքը դատապարտել է Փարիզի օլիմպիական խաղերի բացմանը «քրիստոնեական հավատքի նսեմացումը»

Լուրեր

09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն արձագանքել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Anadolu-ն գրում է, որ նա սոցցանցերում գրառում է արել՝ դիմելով միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներին։

«Որպես քրիստոնյա առաջնորդ՝ ցանկանում եմ հայտարարել, որ դատապարտում եմ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ քրիստոնեական հավատքի նվաստացմանն ուղղված ելույթը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը մեր հավատքի ամենասուրբ պահն է։ Այդ տգեղ տեսարանը, որի նպատակն է ծաղրել աշխարհը, խորապես վիրավորել է ողջ աշխարհի քրիստոնյաներին։ Չնայած Օլիմպիական խաղերը պետք է ուղղված լինեն հասարակությունների միջև ներդաշնակության և խաղաղության հաստատմանը, դրանք դարձել են գործիք, որը թույլ է տալիս նվաստացնել և վիրավորել ավելի քան երկու միլիարդ հետևորդ ունեցող կրոնը։ Իմ և իմ եկեղեցու անունից ես դատապարտում եմ Օլիմպիական խաղերի ղեկավար կազմին, որոնք անհրաժեշտ զգայունություն չեն ցուցաբերում այս հարցում»,- նշել է Մաշալյանը։

Նա հույս է հայտնել, որ խաղերի փակման արարողությանը թույլ չեն տրվի ավելորդ դրվագներ, իսկ առկա խնդիրները կլուծվեն։

Ավելի վաղ Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն էին խնդրել բոլորից, որոնց վիրավորել է բացման արարողության մի տեսարան, որը շատերին հիշեցրել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը։