Հունգարիան պարզեցրել է երկիր մուտքի պայմանները ռուսների և բելառուսների համար

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Հունգարիայի իշխանությունները ռուսների և բելառուսների համար «առանց ավելորդ աղմուկի» պարզեցրել է երկիր  մուտքի պայմանները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այժմ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներն ընդգրկված են, այսպես կոչված, «ազգային քարտ» ծրագրում (Հունգարիայում բնակության թույլտվության տեսակներից մեկը), որը թույլ է տալիս նրանց աշխատանք գտնել ցանկացած ոլորտում և իրենց հետ բերել ընտանիքին։

Նշվում է, որ որոշումը Հունգարիայի կառավարության կողմից ընդունվել է դեռևս հուլիսի սկզբին։ Նախկինում ծրագիրը վերաբերում էր միայն Սերբիայի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Հուլիսի 9-ից «ազգային քարտից» կարող են օգտվել Ռուսաստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի քաղաքացիները։

«Ազգային քարտը» տրվում է երկու տարով և կարող է երկարաձգվել անսահմանափակ քանակությամբ: Երեք տարվա կեցությունից հետո քարտատերը կարող է պահանջել մշտական ​​բնակության թույլտվություն Հունգարիայում:

Ըստ RND-ի՝ սա Հունգարիայի հարևանների մոտ անհանգստություն է առաջացնում, որ լրտեսները կամ ահաբեկիչները կարող են այս կերպ ներթափանցել Եվրամիություն:

Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «խաթարում է եվրոպական միգրացիոն համակարգը, միևնույն ժամանակ, իրեն դարձնում Կրեմլի ծառան»։ Պատգամավորը նաև շեշտել է, որ սխալ է համարում «Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին խարանելը»։