Վենեսուելայում բողոքի ցույցերի մասնակիցներ են ձերբակալվել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 15 մարդ է ձերբակալվել վանդալիզմի և ապակայունացնող գործողություններ կատարելու համար, X-ում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Թարեկ Ուիլյամ Սաաբը։

«Այդ գործողություններն ազդել են Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության շտաբի վրա, որը գտնվում է Էլ Թիգրում՝ Սիմոն Ռոդրիգեսի մունիցիպալիտետում»,- գրել է նա։

Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ 9 հոգի, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, բերման են ենթարկվել «վանդալիզմի գործողություններ կատարելու և կուսակցության շտաբները հրկիզելու համար», երբ մարդիկ այնտեղ են եղել։ Ավելի ուշ Սաաբը հայտնել է նաև, որ ձերբակալվել է ևս վեց մարդ, որոնցից երեքը ղեկավարում էին բողոքի ցույցերը, իբր, «իրավիճակը ապակայունացնելու նպատակով»։

Վենեսուելայում հուլիսի 28-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում իրեն հաղթող է հռչակել երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոն։ Արդյունքում հարյուր հազարավոր ընդդիմադիրներ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտնելու, բախումներ են գրանցվում ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել։