Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Կուրսկի շրջանի չորս էլեկտրական ենթակայաններին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին շրջանում ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Կուրսկի շրջանի չորս էլեկտրական ենթակայաններին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Արդյունքում Կուրսկի շրջանի Պոնիրովսկի, Կուրսկ և Սոլնցևսկի շրջաններում էլեկտրամատակարարման ընդհատումներ են գրանցվում»,- պնդում են ուկրաինացի զինվորականները։

Գլխավոր շտաբի հաղորդագրությունում ասվում է, որ «ռուսական արդյունաբերությունը, որն աշխատում է Ուկրաինայի դեմ պատերազմի համար, օրինական թիրախ է ուկրաինական զորքերի համար»։

«Այս օբյեկտները, ի թիվս այլնի, ապահովում են ռուսական երկաթուղու գործունեությունը, որը զենք և զինտեխնիկա է տեղափոխում իր օկուպացիոն բանակին աջակցելու համար»,- գրում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը։

Երկուշաբթի երեկոյան Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը հայտնել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք վեց շրջաններում՝ Կուրսկի, Պրիստենսկի, Սոլնցևսկի, Զոլոտուխինսկի, Սուդժանսկի և Պոնիրովսկի շրջաններում:

Ընդ որում, ըստ Սմիրնովի, Սոլնցևսկի շրջանում «ԱԹՍ-ի բեկորները» վնասել են էլեկտրահաղորդման գծերը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների։ Օրվա ընթացքում խոցվել է ևս ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք, հավելել է Սմիրնովը։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը չի հայտնում, թե կոնկրետ երբ են հասցվել ուկրաինական հարվածները։