Բազմահազարանոց ցույցեր և բախումներ Վենեսուելայում. Մադուրոյի նախագահ հռչակվելը բողոքի մեծ ալիք է բարձրացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Այն բանից հետո, երբ Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի գիշերը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարեց ընտրությունների հաղթող, նրա հազարավոր հակառակորդներ դուրս են եկել Կարակասի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքի ցույցերի: Ոստիկանների և զինվորականների հետ բախումներ են գրանցվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սկզբում նրանք հարվածում էին կաթսաներին ու թավաներին՝ ի նշան բողոքի, որ նախագահ Մադուրոն իրեն հաղթող է հռչակել։ Հետո լարվածությունը սկսեց աճել։ Ցուցարարները քայլել են դեպի նախագահական պալատ՝ ոմանք հաղթահարելով շատ ու շատ կիլոմետրեր։ Փողոցներում այրվում են մեքենաներ, անվադողեր, աղբ։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և զինված ոստիկանների միջև»,- նշում է աղբյուրը։

Ոստիկանությունն ու զինվորականները փակել են նախագահական պալատի շրջակայքի փողոցները, կրակել ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներով, արցունքաբեր գազով նռնակներ նետել։ Ցուցարարները պատասխանել են՝ քարերով և վառելիքով լցված շշեր նետելով:

Ցուցարարները նաև վանկարկել են «Ազատութուն» և «Այս իշխանությունն ընկնում է», միաժամանակ, այրել պատերին փակցված Մադուրոյի լուսանկարները։

BBC-ն հայտնում է, որ ոստիկանության ու զինվորականների հետ միասին բախումներին մասնակցել է «Կոլեկտիվոս» կոչվող ձախ ռազմականացված կազմակերպությունը՝ պաշտպանելով Մադուրոյի իշխանությունը։

2018 թվականին՝ նախորդ նախագահական ընտրություններից առաջ և հետո, բողոքի ցույցերը Վենեսուելայում շարունակվեցին մի քանի ամիս, սակայն Մադուրոյի և Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցությունը մնացին իշխանության ղեկին։

Ազգային ընտրական խորհուրդը, որը վերահսկվում է Մադուրոյի և նրա Վենեսուելայի Միացյալ Սոցիալիստական կուսակցության կողմից, կիրակի հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ գործող նախագահը հավաքել է ձայների 51,2%-ը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44%-ը։

Անկախ էքզիթ փոլերը ցույց են տվել, որ Գոնսալեսի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 65%-ը, իսկ Մադուրոյի օգտին՝ 14%-ից 31%-ը։

Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ վերահաշվարկը, որն ընդդիմությունն անցկացնում է ինքնուրույն, ցույց է տալիս Գոնսալեսի ջախջախիչ հաղթանակը: Նրա խոսքով՝ Գոնսալեսը հավաքել է 6,27 միլիոն ձայն, իսկ Մադուրոն՝ ընդամենը 2,75 միլիոն։ Մաչադոն պարզաբանել է, որ ընդդիմությունն ընտրատեղամասերից ունի արձանագրությունների 73%-ի պատճենները։

Մադուրոն հերքել է ընտրակեղծիքների մեղադրանքները և առանց ապացույցներ ներկայացնելու հայտարարել, որ իր վերընտրության դեմ բողոքի ցույցերը հեղաշրջման փորձ են, որոնք իրականացվում են «ֆաշիստական և հակահեղափոխական ուժերի» կողմից՝ օտար ուժերի դրդմամբ։

Այս պետությունների թվում, որոնք Մադուրոն անվանում է իր թշնամիները, և որոնք չեն ճանաչել Վենեսուելայի ընտրությունների հայտարարված արդյունքները, ամերիկյան երկու մայրցամաքների առնվազն 12 երկրներ են։ Այդ պետությունները պահանջել են անհապաղ Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհրդի նիստ գումարել։ Այն տեղի կունենա չորեքշաբթի Վաշինգտոնում։