Քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր
Քաղաքականություն
26.07.2024 | 21:19ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի հետ։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։