Փարիզը պատրաստ է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին և խոստանում է հավակնոտ բացման արարողություն

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Համավարակից հետո և առնվազն երեք շարունակվող պատերազմների ֆոնին Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպիչները հույս ունեն տրամադրել թեթևացում, դրական լիցքեր և, գուցե, անգամ որոշակի միասնություն մի աշխարհում, որն ավելի ու ավելի շատ է պարուրված լարվածությամբ, գրում է NBC-ն:
Ժամանակակից օլիմպիադայի 128-ամյա պատմության ընթացքում երբեք այսքան հավակնոտ տոնակատարություն չի եղել։ Մարզադաշտի ներսում  10 500 մարզիկներ 94 նավակներով նավարկելու են Փարիզի խորհրդանշական Սեն գետով շուրջ 3,5 մղոն երկարությամբ:
Բացման արարողությունը սովորաբար գրավում է մեծ թվով հանդիսականների։

Սելին Դիոնի և Լեդի Գագայի ժամանումը «Լույսերի քաղաք» ենթադրությունների պատճառ է դարձել, որ փոփ աստղերից մեկը կամ գուցե երկուսն էլ կարող են բեմ բարձրանալ այսօր:
Ֆրանսիան ուժեղացրել է իր անվտանգության միջոցառումները խաղերից առաջ՝ ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Սպառնալիքի բարձրացված մակարդակը «միանգամայն հիմնավորված է», – ասում է Ֆրանսուա Հեյսբուրգը՝ ահաբեկչության դեմ պայքարի ֆրանսիացի առաջատար փորձագետներից մեկը:

Փարիզի Խաղերի թալիսմանը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը: Այն նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կշռում է 529 գրամ, արծաթե մեդալը` 525, իսկ բրոնզը` 455 գրամ: Մեդալների միջնամասում ամրացված են Էյֆելյան աշտարակից երկաթե կտորներ: