Ուկրաինայում Ռուսաստանի հաստատված կորուստները գերազանցել են 60 հազարը

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Ռուսական բանակը կորցրել է ավելի քան 60 հազար զինվոր Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր, ասվում է Mediazona-ի և BBC-ի ռուսական ծառայության ուսումնասիրության մեջ, որը լրագրողներն անցկացնում են կամավորների թիմի հետ բաց աղբյուրների տվյալների հիման վրա։

Հուլիսի 26-ի դրությամբ հնարավոր է եղել պարզել ուկրաինական պատերազմում զոհված 61 009 ռուս զինծառայողների անունները։ Նրանց գրեթե կեսը (48%) բանակի հետ կապ չի ունեցել, երբ սկսվել է ՌԴ ներխուժումը: Հնարավոր չի եղել պարզել նրանցից 28%-ի կապը բանակի այս կամ այն ստորաբաժանման հետ, քանի որ շատ դեպքերում այդ մարդկանց մահախոսականներն ուղեկցվում են քաղաքացիական հագուստով լուսանկարներով։

Բոլոր մարտական կորուստների մինչև 70%-ը կարող են լինել նրանք, ովքեր զորակոչվել են բանակ պատերազմի սկսվելուց հետո։ Հուլիսի վերջի դրությամբ Բաշկորտոստանի Հանրապետության իշխանությունները և ԶԼՄ-ները նշել են տարածաշրջանից զինվորականների մահվան առավելագույն թիվը՝ 2300:
Մահացածների ավելի քան 12%-ը մոբիլիզացվածներից է, 15%-ը կամավորներ են, ավելի քան 12 հազարը՝ նախկին բանտարկյալներ։ Ներխուժման սկզբից Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է 3725 սպա։ Նրանցից 444-ը փոխգնդապետի և այլ բարձր կոչում են ունեցել։
Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր 121 ժամկետային զինծառայող է զոհվել՝ չնայած իշխանությունների խոստումներին՝ չներգրավել նորակոչիկներին մարտում։ Ռուսաստանը կորցրել է մինչև 20 տարեկան 1426 զինծառայող։