ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցում ռուսական սառեցված ակտիվներից ստացված առաջին 1,5 միլիարդ եվրոյի հասույթը

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ուրբաթ օրը Եվրամիությունը Ուկրաինային կփոխանցի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված առաջին 1,5 միլիարդ եվրոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
X սոցիալական ցանցում ֆոն դեր Լեյենը գրում է, որ միջոցներն օգտագործվելու են «Ուկրաինան պաշտպանելու և վերականգնելու համար»։

«Կրեմլի փողերն օգտագործելու լավագույն խորհրդանիշը Ուկրաինան և Եվրոպան ավելի անվտանգ դարձնելն է»,- գրել է նա։

Ավելի վաղ արևմտյան երկրները հաստատել էին Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման սխեման. Կիևը ստանում է 50 միլիարդ դոլարի վարկ, իսկ դրա տոկոսները կվճարվեն G7-ում արգելափակված Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցներից ստացված շահույթից։

Այս միջոցները չեն օգտագործվի արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցելու համար, ինչպես սովորաբար լինում է Ուկրաինայի աջակցության հիմնադրամի (UAF) դեպքում, այլ զենքի ուղղակի գնումների համար, ընդ որում այդ գումարի մեկ քառորդը ուղղվելու է ուկրաինական ձեռնարկություններին: