Ուկրաինան ATACMS հրթիռներով հարվածել է Ղրիմում ՌԴ ռազմական օդանավակայնին

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Հուլիսի 26-ի գիշերը ՈՒկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել օկուպացված Ղրիմում գտնվող Սակի օդանավակայանին, հայտնում են ASTRA և «Կռիմսկիյ վետեր» Telegram ալիքները։ ASTRA-ի տվյալներով ռազմական օբյեկտի ուղղությամբ արձակվել է 4 ATACMS հրթիռ, որոնցից երկուսը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցներով։ Հրթիռներից մեկը հարվածել է զինամթերքի պահեստին, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Երկու զինծառայող բեկորային վնասվածքներ է ստացել։ Երկրորդ հրթիռը, ըստ Astra-ի, խոցել է ռուսական հակաօդային պաշտպանության դիրքը Սակի շրջանի Շելկովիչնայա գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Ոչնչացվել է ռադիոլոկացիոն կայանը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել ռազմաբազայի վրա հարձակումը։ Սակայն գիշերը Սեւաստոպոլում հայտարարվել է բալիստիկ հրթիռների հարվածի սպառնալիքի մասին, իսկ Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթեւեկությունը արգելափակվել է։ Սպառնալիքի ազդանշանը տևել է վեց րոպե՝ Մոսկվայի ժամանակով 2:42-ից մինչև 2:48:

Վերջին անգամ Ուկրաինայի զինված ուժերը ATACMS հրթիռներով հարվածել են Ղրիմում տեղակայված ռուսական ռազմական օդանավակայանին մայիսի կեսերին։ Այն ժամանակ մեկ օրում երկու անգամ հարձակման է ենթարկվել Սևաստոպոլի մոտ գտնվող Բելբեկի օդանավակայանը, որտեղ տեղակայված է 4-րդ գվարդիական ՀՕՊ բանակի 38-րդ կործանիչ ավիացիոն գունդը։ Այն ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնեց բոլոր ATACMS հրթիռների ոչնչացման մասին։

Իր հերթին, Ղրիմի պարտիզանական «Աթեշ» շարժումը պնդում էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բելբեկի գլխավոր հրետանային պահեստին, որտեղ պահվում էին Սու-27, Սու-30 և ՄիԳ-31 ինքնաթիռների հրթիռներ։ Բացի այդ, «երկրորդային պայթյունի հետևանքով» օդանավակայանի ենթակառուցվածքը «զգալի վնաս է կրել», հաղորդում էր պարտիզանական շարժումը։