Ռումինիայի սահմանին ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ի կիրառումն «անպատասխանատու է և պոտենցիալ վտանգավոր»․ՆԱՏՕ

Լուրեր

09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր տարածքում «միտումնավոր հարձակման նշաններ չի տեսնում»: Այս մեկնաբանությունը  հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին Ռումինիայում հայտնաբերել էին ռուսական անօդաչու թռչող սարքի մնացորդներ, գրում է Reuters-ը։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական «Գերան»» անօդաչու թռչող սարքի բեկորներ է հայտնաբերել Ուկրաինայի Իզմայիլ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Պլաուրու գյուղի մոտ, որը երկրորդ գիշերն անընդմեջ ենթարկվել է ռուսական հարձակման։

Մեկնաբանելով բեկորների մասին հաղորդագրությունները՝ ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակն ասել է, որ դաշինքի տարածքի վրա միտումնավոր հարձակման որևէ նշան չկա:

«Թեև ՆԱՏՕ-ն չունի որևէ տեղեկություն, որը վկայում է Ռուսաստանի կողմից դաշնակիցների տարածքի վրա որևէ միտումնավոր հարձակման մասին, այդ գործողությունները անպատասխանատու են և պոտենցիալ վտանգավոր», – ասվում է խոսնակի հայտարարության մեջ:

Ռումինիայի ռազմական գերատեսչությունը նաև նշել էր, որ երկու ֆիննական F-18 կործանիչներ, որոնք մասնակցում էին Ռումինիայի օդային տարածքը պաշտպանելու նպատակով ՆԱՏՕ-ի առաքելություններին, օդ են բարձրացվել դիտարկման համար։