Youtube-ի արագությունը ռուսների համակարգիչներում մեկ շաբաթում կնվազի 70%-ով․ Պետդումայի պատգամավոր

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ռուսաստանի օգտատերերի համակարգիչներում YouTube վիդեոհոսթինգի արագությունը մեկ շաբաթում կնվազի 70%-ով, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը, փոխանցում է Current Time-ը։
Պատգամավորի խոսքով՝ մինչև այս շաբաթվա վերջ YouTube-ի արագությունը կնվազի 40%-ով։ Սա վերաբերում է համակարգիչներին, մոբայլ տարբերակին սահմանափակումն առայժմ չի վերաբերում։

Խինշտեյնը տեսահոսթինգի դանդաղեցումն անվանել է «հարկադիր քայլ», որն ուղղված է հարթակի ադմինիստրացիայի դեմ։
«Ռեսուրսն ինքն իր աչքերով կտեսնի, որ պետությունը համոզումից անցել է կոնկրետ քայլերի, հետևաբար, YouTube-ի հետագա ճակատագիրը կախված է բացառապես իրենից, եթե ռեսուրսի ադմինիստրացիան չփոխի իր քաղաքականությունը և չսկսի ենթարկվել մեր օրենքներին, այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում»,- ընդգծել է նա։
Հուլիսի 12-ի առավոտյան «Ռոստելեկոմ»-ը ռուսաստանի օգտատերերին նախազգուշացրել էր YouTube-ի աշխատանքի հնարավոր դանդաղեցման մասին՝ կապված օպերատորի ցանցային ենթակառուցվածքում օգտագործվող Google սարքավորումների շահագործման տեխնիկական խնդիրների հետ:

«Ռոստելեկոմ»-ը նշել է, որ իրենք YouTube-ում տեսանյութերի վերբեռնման որակի վատթարացում են արձանագրում, և վստահեցրել են, որ դա կապված չէ իշխանությունների գործողությունների հետ։ Ընդգծվել է, որ Google-ը չի ընդլայնում և թարմացնում իր սարքավորումները Ռուսաստանում 2022 թվականից։
Meduza-ի աղբյուրներն այն ժամանակ հայտարարեցին, որ խոսքը վիդեոհոսթինգի դանդաղեցման սկզբի մասին է, և Ռուսաստանը դրա համար բավականաչափ գործիքներ ունի։ Gazeta.ru-ն էլ, վկայակոչելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը, գրել էր, որ YouTube-ի արգելափակումը կսկսվի սեպտեմբերին, մինչ այդ ծառայության աշխատանքի պայմանները «կվատթարանան» որոշ շրջաններում։