Եվրահանձնաժողովը մերժել է Հունգարիայի և Սլովակիայի խնդրանքը՝ վերականգնելու Ռուսաստանից նավթի մատակարարումը Ուկրաինայի տարածքով․ FT

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Եվրահանձնաժողովը մերժել է Հունգարիայի և Սլովակիայի խնդրանքը՝ վերականգնելու Ռուսաստանից նավթի մատակարարումը Ուկրաինայի տարածքով, գրում է Financial Times-ը։ Անցած շաբաթ Ուկրաինան դադարեցրել է LUKOIL-ի նավթի փոխադրումը Հունգարիա և Սլովակիա, քանի որ ռուսական ընկերությունը ներառվել էր ուկրաինական պատժամիջոցների ցուցակում։

Նշվում է, որ հուլիսի 24-ին ԵՄ երկրների առևտրային ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Բուդապեշտը և Բրատիսլավան ԵՄ երկրներից պահանջել են պատասխան միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի դեմ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում։ Պարբերականը գրում է, որ կողմերը համաձայնության չեն եկել։ Առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ Բրյուսելին ավելի շատ ժամանակ կպահանջվի ապացույցներ հավաքելու և իրավական իրավիճակը գնահատելու համար։

Ըստ երեք դիվանագետների, որոնց հետ զրուցել է FT-ն, 11 պետություն աջակցել է ԵՀ-ի դիրքորոշումն այս հարցում, և ոչ մի երկիր չի անցել Բուդապեշտի և Բրատիսլավայի կողմը: FT-ն պարզաբանում է, որ Սլովակիայի միակ նավթավերամշակման գործարանում ռուսական նավթի մասնաբաժինը կազմում է 35-40%: Այդ նավթից արտադրանքն արտահանվում է Չեխիա և Ուկրաինա, նշում է պարբերականը։

Հունգարիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մատակարարման դադարեցումը խախտում է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը։ Հունգարիան և Սլովակիան խոստացել են այս հարցով դիմել դատարան ամսվա վերջին։ Նավթի մատակարարումները կատարվում էին «Դրուժբա» խողովակաշարի հարավային ճյուղով։ Դրա համար հատուկ բացառություն է արվել ԵՄ պատժամիջոցներում։ Naftogaz-ը պնդում է, որ Եվրոպա նավթի մատակարարումների ծավալը չի փոխվել։