Օբաման ծրագրում է սատարել Քամալա Հարիսի թեկնածությանը. NBC News

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Քամալա Հարիսը  մի քանի անգամ զրույց են ունեցել այն պահից, երբ վերջինս հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին,  այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ չորս աղբյուրի: Նրանք ասել են, որ Օբաման ամբողջությամբ պաշտպանել է Հարիսի թեկնածությունը և ծրագրում է շուտով աջակցել նրան:

«Նա կանոնավոր կապի մեջ է եղել Հարիսի  հետ և կարծում է, որ նա հիանալի է սկսել», – ասել է նրանցից մեկը: Օբաման երկրում  այն սակավաթիվ բարձրաստիճան դեմոկրատներից է, որը դեռ չի աջակցել Հարիսին: Մինչ կուսակցության այլ առաջնորդներ հրապարակային աջակցել են նրան, Օբաման առայժմ գաղտնի է պահում իր աջակցությունը:

Քննարկումներին ծանոթ աղբյուրներից մեկն ասել է, որ Օբաման չի ցանկացել, որ իր հայտարարությունը ստվերի նախագահ Ջո Բայդենի չորեքշաբթի երեկոյան հրապարակված ուղերձը։  Իրավիճակին ծանոթ երկու անձինք էլ ասել են, որ Միշել Օբաման նույնպես պաշտպանում է Հարիսի թեկնածությունը։ Աղբյուրները նաև նշել են, որ վերջին օրերին Օբաման Հարիսին առաջարկել է իր խորհուրդը քարոզարշավի կազմակերպման և Սպիտակ տան համար հաջող պայքարի այլ ասպեկտների շուրջ։

Հիշեցնենք, որ  հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշման մասին և Դեմոկրատական ​​կուսակցությանը առաջարկել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն առաջադրել։  Հարիսը համաձայնել էր պայքարել առաջադրման համար։