Ցանկանում ենք օգնել ՀՀ-ի դիվերսիֆիկացման ջանքերին․ Յուրի Քիմ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ներկայացուցիչը խոսել է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Բայդենի վարչակազմի քաղաքականության մասին՝ ասելով, որ երեք երկրներն էլ պետք է շատ կարևոր ընտրություն կատարեն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ Ադրբեջանի հետ»,- ասել է պետքարտուղարի օգնականի տեղակալ Յուրի Քիմը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Եվրոպայի հետ Ադրբեջանի էներգետիկ համագործակցության հետ մեկտեղ, ինչպիսին է Հարավային գազային միջանցքը, ԱՄՆ-ը նաև աջակցում է Ադրբեջանին այլ ոլորտներում՝ իրավիճակը բարելավելու համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարդու իրավունքներին։ Օրինակ, վերջերս ադրբեջանցի գիտնական Գուբադ Իբադօղլուի բանտից ազատ արձակումը ցույց է տալիս «ճիշտ ուղղություն», բայց «աշխատանքն ավարտված չէ», քանի որ նա տնային կալանքի տակ է։

«Նախագահ Ալիևը հիանալի հնարավորություն ունի նոյեմբերին COP 29-ի ժամանակ աշխարհին ցույց տալու իր երկիրը: Նա պետք է որոշի, թե ինչ է ժամանակակից Ադրբեջանը իր իշխանության ներքո և ինչ է ուզում ներկայացնել աշխարհին», – ասել է Քիմը:

Նա նաև պատմել է այն սպառնալիքների մասին, որոնք Ռուսաստանը ներկայացնում է իր հարևանների նկատմամբ՝ հավելելով, որ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան «պետք է քնի բաց աչքերով»։ Քիմի խոսքով՝ Հայաստանն այլընտրանքներ է փնտրում։

«Դա չի նշանակում, որ նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարանում են։ Մենք շատ ենք ցանկանում  հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, ամրապնդելու նրա անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը, ինչպես նաև իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում»,- ասել Պետդեպի պաշտոնյան՝ նշելով, որ մինչ Վաշինգտոնը փորձում է կարգավորել Բաքվի ու Երևանի միջև կապերը՝ խաղաղության համաձայնագրի բերելու համար, դիտարկվում են նաև «այլ տարրեր», օրինակ՝ USAID-ի օգնությունը:

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, որը գրեթե կրկնակի ավելին է, քան ընդամենը երկու տարի առաջ էր։ Այս միջոցները կուղղվեն Հայաստանի դիմակայունությանն այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են կլիմայական և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից դուրս բերելը»,- ասել է նա:

Վրաստանի վերաբերյալ Քիմը հիշեցրել է  «օտարերկրյա գործակալների» օրենքը, որը ստիպում է վրացական հասարակական կազմակերպություններին գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, եթե իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են դրսից:

«Այն երկրները, որոնք ժողովրդավարական են, ինչպես Վրաստանը, պարտավոր են լսել իրենց ժողովրդին: Այս երկրի ժողովուրդը մշտապես հայտարարել է, որ ցանկանում է լինել Եվրոպայի հետ՝ ոչ միայն տնտեսական ինտեգրման, այլև ինստիտուցիոնալ մշակութային արժեքների առումով։ Օրենքը, որ վրացիները նոր ընդունել են  օտարերկրյա գործակալների մասին, ամբողջովին սխալ քայլ է։ Խոսքը օրենքի մասին է, որը կրկնում է այն, ինչ անում է Կրեմլը»,-նշել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով․

«Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ վրացի ժողովրդի հետ մեր մտերմությունը մնում է նույնը, բայց «Վրացական երազանքի» հետ հարաբերություններն այն չեն, ինչ մենք կցանկանայինք։ Երբ ասում են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, դա սուտ է։ Երբ պնդում եք, որ ամերիկյան դեսպանը՝ Ամերիկայի նախագահի անձնական ներկայացուցիչը, ինչ-որ կերպ ղեկավարում է հեղաշրջման գործողությունը, դա էլի կեղծ նորություն է։ Երբ  պնդում եք, որ կա «համաշխարհային պատերազմի կուսակցություն», որը ցանկանում է վնասել Վրաստանին, դրանք նույնպես կեղծ լուրեր են»։

Քիմը հայտարարել է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը «չի կարող հայտարարել, որ ներկայացնում է իր ժողովրդին և ցանկանում է տեսնել իր երկրի ապագան Եվրոպայում և Միացյալ Նահանգների հետ ամուր հարաբերություններում, իսկ հետո անել այն, ինչ ասել են Ռուսաստանում գտնվող մարդիկ»: Ըստ նրա՝ դա խելագարություն է, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից։