Քրուքսը Թրամփի դեմ մահափորձից առաջ Քեննեդիի սպանության մանրամասներն է փնտրել

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը կրակել էր Դոնալդ Թրամփի վրա Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, մահափորձից մի քանի օր առաջ համացանցում փնտրել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մանրամասները, Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով, գործակալների կողմից Քրուքսի նոութբուքի վերլուծությունը ցույց է տվել, որ նրան, մասնավորապես, հետաքրքրել է, թե 1963 թվականի նոյեմբերին Դալլասում Քենեդիին գնդակահարած Լի Հարվի Օսվալդը ինչ հեռավորության վրա է եղել նախագահից։
«Հուլիսի 6-ին նա Google-ում որոնել է․ «Որքա՞ն հեռու էր Օսվալդը Քենեդիից», – ասել է Ռեյը Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի անդամներին:
«Այդ նույն օրը նա, ըստ երևույթին, գրանցվել է Բաթլերում անցկացված հանրահավաքին մասնակցելու համար», – ասել է ՀԴԲ տնօրենը:
Ռեյը նաև ասել է, որ Քրուքսը անօդաչու թռչող սարք է օգտագործել հանրահավաքի տարածքը հետազոտելու համար Թրամփի բեմ դուրս գալուց մոտ երկու ժամ առաջ: Անօդաչու թռչող սարքը օդում է եղել 11 րոպե։ Սարքը և դրա հեռակառավարման վահանակը հայտնաբերվել են կրակողի մեքենայում՝ երկու պայթուցիկ սարքերի հետ միասին։ Քրուքսի տանը ևս մեկ ռումբ է հայտնաբերվել:

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թոմաս Մեթյու Քրուքսը կրակ է բացել AR-15 տեսակի հրացանից՝ Թրամփի ելույթը սկսելուց րոպեներ անց։
Գնդակներից մեկը դիպել է նրա աջ ականջին, երկու ցուցարարներ ծանր վիրավորվել են, իսկ Փենսիլվանիայից 50-ամյա հրշեջը զոհվել է։ Հրաձիգը թաքնված է եղել բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկության տանիքում։ Նա վնասազերծվել է։