ՌԴ-ն դեմարշ հայտարարեց ՀՀ-ին, թե ռուսներին Զվարթնոցում խտրական են վերաբերում․ ռևանշ է նախապատրաստում. Արմեն Հովհաննիսյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Օգոստոսի 1-ին, ըստ Հայաստանի իշխանությունների, ռուս սահմանապահները դուրս են գալու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, և սահմանային հսկողությունն իրականացելու է ՀՀ Սահմանապահ ծառայությունը։ Այդ իրադարձությանն ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների (СПЧ) խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը դիմել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ բողոքելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացիների հանդեպ ցուցաբերված «խտրական» վերաբերմունքից։ «Ուղևորները հաղորդում են օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ազգային պատկանելիության համար բազմաթիվ վիրավորանքների մասին», -գրել է նա։ Հաղորդվում է, որ խորհուրդը Ռուսաստանի քաղաքացիներից դիմումներ է ստացել, որտեղ նրանք բողոքում են, թե FlyOne ավիաընկերության ներկայացուցիչների և օդանավակայանի աշխատակիցների կողմից խախտվել են իրենց իրավունքները։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը սա Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ դեմարշ է որակում․ «Այս դեմարշով ուզում են ցույց տալ, որ ռուսների ներկայությունը օդանավակայանում, երբ ստուգում են մարդկանց, նաև պայմանավորված է նրանով, որ ռուսներն իրենց պաշտպանված զգան։ Արդեն երկար ժամանակ այնպես են կազմակերպում, որ ռուսները մոտենում են այն պատուհաններին, որտեղ ռուսներ են նստած, իսկ մյուսներին ուղարկում են այլ պատուհաններ։ Եթե վաղը Բելգիան հայտարարի, թե, իբր, խտրականություն կա բելգիացիների նկատմամբ, մի պատուհան էլ նրա՞նց համար է պետք նախատեսել»։

Արմեն Հովհաննիսյանը չի կարծում, թե փորձ է արվում կանխել ռուսներին օդանավակայանից հեռացնելու պրոցեսը, սակայն հատուկ միտում տեսնում է․ «Փորձ է արվում ամեն ինչ դնել բացասական հետքի վրա, բացասական ֆոն լինի՝ ռևանշի սպասումով։ Այսինքն՝ իրենք նախապատրաստում են վաղվա օրը։ Այսօրվա օրը այնքան է առաջ անցել, որ ՌԴ-ն չի կարող որևէ բան անել, բայց հետք են թողնում»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան