Ֆրանսիայում ձերբակալել են ռուս տղամարդու՝ Օլիմպիական խաղերի ժամանակ «ապակայունացման» գործողություններ նախապատրաստելու կասկածանքով

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ֆրանսիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է ռուս տղամարդու, որը կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ «ապակայունացման» գործողություններ նախապատրաստելու մեջ։ Այս մասին գրում է Frnace 24-ը։

1984 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է «Օլիմպիական խաղերի ընթացքում ապակայունացման պատճառ հանդիսացող իրադարձություններ կազմակերպելու» կասկածանքով։ Այս մասին AFP-ին հայտնել է դատախազության աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ։ Աղբյուրը նշել  է, որ հետաքննություն է սկսվել «Ֆրանսիայում ռազմական գործողություններ հրահրելու նպատակով օտարերկրյա տերությանը հետախուզական տեղեկատվություն փոխանցելու համար»՝ հավելելով, որ հանցագործությունը պատժվում է մինչև 30 տարվա ազատազրկմամբ։

Դատախազները նշել են, որ տղամարդու տուն այցելել են ներքին գործերի նախարարության դիմումով և հայտնաբերել են կասկածանքը հաստատող ապացույցներ: Նրանք գործի վերաբերյալ  այլ մանամասն չեն հայտնել, բացառությամբ այն, որ ծրագիրն ահաբեկչական բնույթ չի կրել։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ իշխանությունները օլիմպիական մրցավայրերի մոտ ստուգել են ավելի քան մեկ միլիոն մարդու, այդ թվում՝ մարզիկների, մարզիչների, լրագրողների, կամավորների, անվտանգության աշխատակիցների և նույնիսկ՝ տեղի բնակիչների: Նրանցից 4360-ին արգելվել է մուտք գործել խաղերին, 880 մարդու՝ օտարերկրյա միջամտության կասկածանքով: