Խորհրդանշական պատիժ Օրբանին․ ԵՄ ԱԳ նախարարները որոշել են հանդիպել ոչ թե Բուդապեշտում, այլ Բրյուսելում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախօրեին միության երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ որոշվել է օգոստոսին նախարարների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ոչ թե նախագահող երկրում՝ Հունգարիայում, այլ Բրյուսելում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա արձագանքն  է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքորոշմանը Ուկրաինայի վերաբերյալ։

«Ես հասկացա, որ մենք պետք է ազդանշան ուղարկենք, թեկուզ խորհրդանշանական, որ եթե հանդես ես գալիս ԵՄ հիմնական քաղաքականության դեմ և մերժում Եվրամիության քաղաքականությունը՝ այն անվանելով պատերազմի կողմ, ապա պետք է լինեն որոշակի հետևանքներ»,-ասել է Բորելը՝ հավելելով․

«Նույնիսկ եթե դրանք ֆորմալ հետևանքներ են, խորհրդանշական հետևանքներ։ Ոչ մի առանձնահատուկ բան չի լինի, սակայն ես կարծում եմ, որ տեղին կլինի դրսևորել այս վերաբերմունքը և կոչ անել, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հաջորդ խորհուրդները՝ ոչ պաշտոնական, անցկացվեն Բրյուսելում»։

Ոչ պաշտոնական հանդիպումները սովորաբար անցկացվում են  ԵՄ-ում ռոտացիոն կարգով նախագահող երկրում։ Հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով ստանձնեց նախագահությունը և հենց հաջորդ օրը Վիկտոր Օրբանը անսպասելի այցով մեկնեց Կիև, որտեղ հանդիպեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, այնուհետև մեկնեց Մոսկվա, Պեկին և Միացյալ Նահանգներ՝ հանդիպելով  նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

Օրբանն այս այցերի ընթացքում հայտարարում էր, որ շոշափում է պատերազմը դադարեցնելու հնարավորությունները։ Ընդ որում՝ նա հրապարակային խոսքում այնպիսի դիրքորոշմամբ էր խոսում, որը սկզբունքորեն հակասում է ԵՄ երկրների ճնշող մեծամասնության մոտեցմանը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու պահից Օրբանը հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, փորձել նաև սաբոտաժի ենթարկել Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը և շարունակում է նաև արգելափակել ԵՄ մակարդակով Ուկրաինային օգնության տրամադրման վերաբերյալ որոշումները: