Վերին Լարսի անցակետում կուտակումներ չկան․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Վերին Լարսի անցակետում կուտակումներ չկան, այս մասին Factor.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանն՝ անդրադառնալով լուրերին, թե ռուս-վրացական սահմանին կրկին հերթեր են, և սպասող բեռնատարների թիվը հասել է 2500-ի։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը բացատրեց, որ այդ թիվը Վրաստան մուտքի համար օնլայն գրանցված բեռնատարների քանակն է։ «Շատ բեռնատարներ կարող են հերթագրվել, բայց ավելի ուշ ճանապարհ դուրս գալ, ինչը նշանակում է, որ թիվը ճշգրիտ չէ և չի արտացոլում այսօրվա պատկերը»,-ասաց Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից 500 բեռնատար է մեկնել Վերին Լարսի ուղղությամբ, մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասն էլ մաքսազերծում է անցնում անցակետում։

«Ամեն ուղղությամբ մոտ 500 մեքենա ունենք ճանապարհներին, որպես այդպիսին կուտակումներ չկան, ամենօրյա հոսքն է, որը միշտ ճանապարհներին լինում է։ Դա կուտակում չէ, նորմալ, բնականոն ընթացք է։ Այս իրավիճակը սեզոնին համահունչ է։ Երբ տուրիստական սեզոնը սկսվեց, մեծ կուտակումներ եղան, հիմա անցակետում նման կուտակումներ չկան, իրավիճակը կարգավորվել է»,- նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը։

«Ինտերֆաքս»- տեղեկացմամբ՝ Վրաստան մուտքի համար օնլայն գրանցված է 2 465 բեռնատար։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավարն ասել էր, որ հանրապետությունում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել սահմանին տարանցիկ մեքենաների կուտակման պատճառով։