ԵՄ Խորհուրդը՝ ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականցման երկխոսության մեկնարկի մասին
Քաղաքականություն
22.07.2024 | 14:55ԵՄ Խորհուրդը ողջունում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկխոսության յուրաքանչյուր փուլում Խորհրդին և անդամ պետություններին լիարժեք ներգրավելու Հանձնաժողովի մտադրությունը, այդ թվում՝ հենանիշերի սահմանումը և գնահատումը:
«Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափանիշների ամբողջական կատարումից հետո»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ-ն ևս ողջունել էր ԵՄ խորհրդի կայացրած որոշումները։