Հրաժարական է տվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հեռանում է պաշտոնից՝ սեփական նախաձեռնությամբ: Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի երեւանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի իմ սիրելի բնակիչներ.

Պատիվ եմ ունեցել 2012 թվականից ստանձնելու ինձ համար սիրելի Մասիվի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը, որը կատարել եմ ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ սիրով։ Աշխատանքային յուրաքանչյուր օր գիտակցել եմ, որ ոչ միայն վարչական շրջանի ղեկավար եմ, այլեւ մարդ, ով ապրել ու մեծացել է Մասիվում, ընկերների ու հարազատների ջերմ միջավայրում։

Այսօր Նոր Նորքը մեր քաղաքացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է կանաչապատ, լուսավոր, խնամված ու բարեկարգ: Այս աշխատանքները կատարել եմ մեր բնակիչների հետ սերտ համագործակցությամբ, Երեւանի քաղաքապետարանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իմ գործընկերների հետ համատեղ ջանքերով, որի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրին։ Սիրելի նորնորքեցիներ, որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ: Սիրով եւ ամենայն հարգանքով։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյան»: