Մխիթար Հայրապետյանն այցելել է Siemens Industry Software՝ քննարկելու տեխնոլոգիական առաջընթացը և գործընկերության հնարավորությունները

Լուրեր

21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Siemens Industry Software ընկերություն: Այս այցն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու իր տեխնոլոգիական կարողությունները և ամրապնդելու գործընկերային հարաբերությունները համաշխարհային առաջատար ընկերությունների հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Այցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը ողջունել է նախարարին և ներկայացրել Siemens Industry Software-ի ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով ընկերության ներդրումն ամբողջ աշխարհում էլեկտրոնային սարքավորումների և ծրագրային լուծումների մշակման գործում: Դումանյանը հատուկ նշել է աշխատակիցների համար բարենպաստ աշխատանքային պայմանները և մանրամասն նկարագրել կրթական և հետազոտական նախաձեռնությունները՝ համագործակցելով հայկական համալսարանների, այդ թվում՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Նախարար Հայրապետյանն ընդգծել է պետություն-մասնավոր արդյունավետ գործընկերության առանցքային դերը Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի հեղինակության ամրապնդման գործում: Նա հատկապես կարևորել է մասնավոր ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը՝ որակյալ աշխատուժի, արդյունաբերության պահանջներին համապատասխանող աշխատուժի պատրաստման գործում: Siemens Industry Software-ի դերը մրցակցային անձնակազմի պատրաստման գործում վճռորոշ է համարվել այս նպատակին հասնելու համար:

Siemens Industry Software-ը, որը նախկինում հայտնի էր որպես Mentor Graphics Corporation, էլեկտրոնային սարքավորումների մշակման և ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է: Ընկերությունը որակյալ խորհրդատվություն և պրեմիում ծառայություններ է մատուցում էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների առաջատար ընկերություններին ամբողջ աշխարհում:

Այցի ընթացքում քննարկվել են նաև Siemens Industry Software-ի ՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, այդ թվում ՝ արտադրական ձեռնարկության հնարավոր ստեղծումը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս նախաձեռնություններին ՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը՝ Հայաստանում բիզնեսի ընդլայնման և տեխնոլոգիական առաջընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում: