Մեծ Բրիտանիան խոշոր խորհրդարանական բարեփոխումներ է ծրագրում

Լուրեր

27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
Բոլորը

Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կառավարությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ, հայտարարել է խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատի բարեփոխման ծրագրերի մասին՝ պալատի ներկայացուցիչների թիվը նվազեցնելու և տարիքային սահմանափակումներ սահմանելու միջոցով։ Այս մասին գրում է The Independent-ը։

Միացյալ Թագավորության միապետ Չարլզ 3-րդն իր ելույթում ներկայացրել է օրինագիծ, որը ենթադրում է Լորդերի պալատում տեղերի ժառանգական փոխանցման պրակտիկայի չեղարկում։

Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ 21-րդ դարում նպատակահարմար չի շուրջ 100 տեղ ամրագրել այն մարդկանց համար, ովքեր ծնվել են որոշ ընտանիքներում։

Հաղորդվում է, որ ստորին պալատում կստեղծվի «արդիականացման հանձնաժողով», որի նպատակը կլինի «բարձրացնել չափանիշները, կատարելագործել աշխատանքային մեթոդները և բարեփոխումների ընթացակարգերը»։

Լորդերի պալատի վերջին խոշոր բարեփոխումն իրականացրել է Թոնի Բլերը՝ ժառանգականորեն փոխանցվող տեղերի թիվը հասցնելով 90-ի։ Այս քայլը պետք է ժամանակավոր փոխզիջում լիներ ավելի լայն փոփոխությունների ճանապարհին, սակայն 25 տարի շարունակ այդ բարեփոխումն ավարտին չի հասցվել։