ՀՀ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը՝ օրվա հրամայական․ մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել առաջարկությունների փաթեթով

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որն ուղղված է ՀՀ ԱԺ-ի կողմից մի շարք սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։ Այս առաջարկների նպատակն է ներկայացնել հրատապ սահմանադրական հիմնախնդիրների լուծումներ, որոնք կնպաստեն երկրում քաղաքական և հասարակական բևեռացման մեղմմանը։ Դրանք են մասնավորապես խորհրդարանի ձևավորման «կայուն մեծամասնության» սկզբունքի վերանայումը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որոնք Սահմանադրության համաձայն գտնվում են Ազգային ժողովի իրավասությունների տիրույթում և կարող են շուտափույթ հասցեագրվել սահմանադրական փոփոխությունների միջոցով:

 

Հուլիսի 16-ին, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), Եվրոպայի միության ֆինանսական աջակցությամբ, կազմակերպել էր  «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկում, որի ընթացքում ներկայացվեց ներկայիս իրավիճակը, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների գնահատականները և առաջարկները։

Միջազգային փորձն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն զսպումների ու հակակշիռների մեխանիզմի առկայության դեպքում է հնարավոր պետական կայուն և արդյունավետ կառավարում։ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, քաղաքական մրցակցության, երկխոսության ու մշակույթի զարգացման, քաղաքական հաշվետվողականության բարձրացման ու հասարակության բևեռացման մեղմման նպատակով առաջնահերթ և առանցքային է մի քանի հիմնախնդիրների լուծումը, ինչպիսիք են՝ ՀՀ Ազգային ժողովում մեկ քաղաքական ուժի կայուն գերիշխող կարգավիճակի վերացումը և իշխանության առավել ներառական համակարգի ձևավորումը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ներկայացուցչական մարմնում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վրա հիմնված և պատասխանատու վարքագծի հիմքերի ստեղծումը։ 

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Եվրոպական միությունից, ՀՀ Ազգային Ժողովից, միջազգային և տեղական կազմակերպություններից։

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների փաթեթը հասանելի է այստեղ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ