Վահե Ղազարյանի կառույցը սլաքներն ուղղում է Քյարամյանի կողմը․ ՆԳՆ-ն օրենք է խախտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վահե Ղազարյանի ղեկավարած Ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել, թե հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում ցուցարարների դեմ ինչ նռնակներ են կիրառվել։ Factor TV-ն գրավոր հարցմամբ խնդրել  էր հստակեցնել՝ արդյո՞ք կիրառվել են «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակներ և ո՞ւմ որոշմամբ են այդ տեսակի միջոցները կիրառվել։

Ուժային կառույցից խուսափել են ուղիղ պատասխան տալ՝ նշելով, որ դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ հորդորելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը տրամադրելու համար ՆԳՆ-ն պահանջել էր օրենքով սահմանված 30-օրյա ժամկետ, սակայն տվել է ոչ բովանդակային պատասխան։

Տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Իսկ ահա Վահե Ղազարյանի ղեկավարած գերատեսչությունը 30 օր հետո մատնացույց է անում ՔԿ-ում հարուցված վարույթը։

Լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքով, ըստ ՔԿ-ի, վարույթ հարուցվել է հունիսի 16-ին։ Factor TV-ն ՆԳՆ գրավոր հարցում ուղարկել է հունիսի 20-ին։ ՆԳՆ-ի և ՔԿ-ի միջև, փաստորեն, խզում կա, այլապես 30 օրվա փոխարեն մի քանի ժամում կտրամադրվեր պատասխանը։

Լուսաձայնային նռնակների կիրառումից կարճ ժամանակ անց դեպքի վայրում պարզաբանումներ ներկայացնելուց հրաժարվել էր նաև Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Մինչդեռ Ինֆորմատիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտում է՝ տեղեկություն չտրամադրելով՝ ՆԳՆ-ն օրենք է խախտում։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը ՆԳՆ-ի կողմից պատշաճ տեղեկատվության չտրամադրումը պայմանավորում է այն հանգամանքով, որ ուժայինները գործել են իշխանության ցուցումով, ազատված են պատասխանատվությունից և չկա մեղավորների շրջանակ։

Հիշեցնենք՝ մինչ լուսաձայնային նռնակների կիրառումը՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան նշել էր, որ ոստիկանությունն իր աշխատանքն է կատարում և չի պատժվելու։

Նշենք, որ քրեական վարույթ հարուցած Քննչական կոմիտեն էլ իր հերթին չի հստակեցնում, թե ինչ տեսակի լուսաձայնային նռնակներ են կիրառվել և ում ցուցումով։ Կառույցի մամուլի խոսնակը Factor TV-ին փոխանցեց, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկություն չկա, միաժամանակ նշելով, որ քրեական հետապնդման ենթարկվող ոստիկաններ նույնպես չկան։

Մինչ իրավապահները լռում են՝ չհերքելով «Զարյա 3» լուսաձայնային նռնակների կիրառման մասին տեղեկությունները, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անուղղակի հաստատում է այդ տեղեկությունը՝ իր մեկ այլ որոշմամբ։ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո՝ հունիսի 26-ին, նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչև այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ։ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։ Նախարարություն գրավոր հարցում ենք ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան