Մայրենի լեզվով չշշնջալ, չսուլել․ ՌԴ-ում միգրանտների համար նոր դասընթաց է թողարկվել

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

ՌԴ Ազգությունների գործերի դաշնային գործակալությունը Կենտրոնական Ասիայից աշխատանքային միգրանտների սոցիալ-մշակութային հարմարվողականության դասընթաց է մշակել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը», որը ծանոթացել է դասընթացին, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ այն 70 րոպեանոց դասախոսություն է՝ բաղկացած չորս մասից։ Դրանցից առաջինը խոսում է ՌԴ միգրացիոն և աշխատանքային օրենսդրության մասին։ Միգրանտներին պատմում են օտարերկրացիների՝ ՌԴ մուտքի և գտնվելու կարգի, արտոնագիր ստանալու և աշխատանքային պայմանագիր կնքելու կանոնների մասին։ Նրանց նաև ասվում է, որ հնարավոր է «Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված եղանակով՝ պայմանագրով ծառայելով զինված ուժերում»։

Երկրորդ մասում «ոչ ֆորմալ վարքագծի հիմունքներն են Ռուսաստանում»։ Միգրանտներին խնդրում են «իրենց պահել այնպես, ինչպես ընդունված է Ռուսաստանում»։

Լրատվամիջոցը մի քանի մեջբերումներ է անում այդ բաժնից․«Ռուսները բազմազգ ժողովուրդ են, բայց բոլորը ռուսերեն են խոսում»; «եղբայր» և «քույր» տերմինները տեղին չեն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեր հարազատները կամ մտերիմները չեն», «չպետք է անցորդներին քննարկել մայրենի լեզվով, շշնջալ մայրենի լեզվով այլ մարդկանց ներկայությամբ»; «Ռուսաստանում ընդունված չէ փողոցում կրոնական արարողություններ կատարել. կենդանիների զոհաբերությունները նույնպես անընդունելի են»։

Այս բաժնում խոսվում էն նաև «հակառակ սեռի հետ վարքի հիմունքների մասին»։ Դասընթացի նյութերում նշվում է, որ «Ռուսաստանում կանայք ավանդաբար կրում են վառ, բաց հագուստ», և դա չի խոսում «ծանոթությանը նրանց պատրաստակամության մասին»։ Միգրանտներին նախազգուշացվում է՝ անծանոթ կանանց և տղամարդկանց չպետք է «դիպչել, կսմթել, գրկել, բռնել ձեռքը կամ հագուստը», քանի որ «նման գործողությունները կարող են ոտնձգություն համարվել»: Չպետք է ձայներ արձակել, սուլել՝ փորձելով գրավել դուր եկած կնոջ կամ տղամարդու ուշադրությունը:

Դասընթացի երրորդ մասում խոսվում է Ռուսաստանի օրենսդրությունը չկատարելու դեպքում պատասխանատվության մասին, մասնավորապես, միգրանտներին կոչ է արվում չգնալ հանրահավաքների և ցույցերի, քանի որ չհամակարգված գործողությունների մասնակիցները «ձերբակալվում են և տուգանվում, իսկ օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել»։

Եզրափակիչ հատվածը պատմում է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հարաբերությունների պատմության մասին։

Տեքստային նյութերն ուղեկցվում են 11 անիմացիոն տեսանյութերով։ Տեսահոլովակի գլխավոր հերոսը՝ Տիմուրը, խոսում է Ռուսաստանում կյանքի կանոնների մասին։

Ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Բեդկինն ասել է, որ մշակված դասընթացը «հաջողությամբ փորձարկվել է» չորս մարզերում, այդ թվում՝ Մոսկվայի մարզում։ Թեստավորումից հետո վարչությունը թարմացված դասընթացն ուղարկել է բոլոր շրջաններ։