Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին հետախուզական տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով։ Այդ մասին հայտնում են իրանական Tasnim և Student News Network գործակալությունները, որոնց հաղորդագրությունները փոխանցում է Reuters-ը։ Ձերբակալությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ շարունակվում են Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածները երկրի տարածքում գտնվող օբյեկտների վրա։

Tasnim գործակալության տվյալներով՝ երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, ձերբակալվել է 20 մարդ։ Դատախազությունը նրանց մեղադրում է Իսրայելին ռազմական և ուժային կառույցների տեղակայման մասին կոորդինատներ և տեղեկություններ փոխանցելու համար։ Եվս 10 մարդ ձերբակալվել է Իրանի հյուսիս-արևելքում․ նրանց կասկածում են «զգայուն օբյեկտների» և տնտեսական ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն հավաքելու մեջ։

Առանձին հաղորդմամբ Student News Network-ը հայտնում է արևմտյան Լորեստան նահանգում երեք մարդու ձերբակալության մասին։ Իշխանությունների վարկածով՝ նրանք փորձել են «ապակայունացնել հասարակական կարծիքը» և այրել սգո խորհրդանիշներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍՊԿ) հետախուզական ստորաբաժանման ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը իբր փորձում են երկրի ներսում «ակտիվացնել վարձկաններին և լրտեսներին»՝ անկարգություններ հրահրելու համար։ Այս հայտարարությունները հնչել են Իրանի տարածքում օբյեկտների դեմ շարունակվող հարվածների ֆոնին։

Reuters-ի աղբյուրը, որը ծանոթ է Իսրայելի ռազմավարությանը, ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական ավիացիան սկսել է հարվածներ հասցնել անցակետերին և անվտանգության այլ օբյեկտներին՝ երկրի ներսում գտնվող տեղեկատուներից ստացված տվյալների հիման վրա։ Նրա խոսքով՝ դա կարող է վկայել Իրանի ռազմական ենթակառուցվածքի դեմ գործողության նոր փուլի մասին։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ներկայիս պատերազմի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ երկրում տեղի էին ունեցել լայնածավալ հակակառավարական բողոքներ։ Իշխանությունները դրանք ճնշել էին ուժով և պնդում էին, որ անկարգությունները հրահրվել են արտասահմանյան պետությունների՝ այդ թվում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։