Թրամփի դեմ մահափորձը՝ վերջին մեկ տարում 6-րդը աշխարհում․ քաղաքական գործիչների դեմ հարձակումների թիվն աճում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բոլորը

Վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային քաղաքական օրակարգը բազմիցս ցնցվել է քաղաքական սպանությունների և մահափորձերի մասին հաղորդումներով: ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց քաղաքական առաջնորդների մի շարք աղմկահարույց սպանությունների և նրանց մահափորձերի ուղղությամբ, որոնք տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում։

Անցյալ տարի Կիտոյում սպանվեց Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Քաղաքական գործչի դեմ մահափորձը տեղի էր ունեցել մայրաքաղաք Կիտոյում կայացած նախընտրական հանրահավաքից հետո։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ մահափորձից հետո ծագած փոխհրաձգության հետևանքով ութ մարդ էր վիրավորվել։

Վեց կոլումբիացիներ են ձերբակալվել հրաձգությունից մի քանի ժամ հետո, բայց բոլորը սպանվել են բանտում երկու ամիս անց։ Ավելի ուշ ձերբակալվել են ևս յոթ կասկածյալներ, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ արդարացվել։ Մնացած հինգը կանգնել են դատարանի առջև ու դատապարտվել 12-ից մինչև 35 տարվա ազատազրկման։

Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վրա հարձակվել էին սեփական տան մոտ՝ իր աջակիցներին ողջունելիս։ Տղամարդն ատրճանակն ուղղել էր նրա դեմքին և քաշել ձգանը, սակայն կրակոց տեղի չէր ունեցել ատրճանակի խափանման պատճառով։ Մահափորձ կատարած անձը ձերբակալվել էր։ Վերջինը Բրազիլիայի քաղաքացի Ֆերնանդու Անդրե Սաբագ Մոնտիելն է, որը նախկինում որևէ խնդիր չի ունեցել օրենքի հետ։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սպանվեց ինքնաշեն զենքից։ Նա վիրավորում էր ստացել 2022 թ հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում նախընտրական հանրահավաքի ընթացքում ելույթի ժամանակ: Հարձակվողը տասը մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է նրա մեջքին, երկրորդ կրակոցից հետո նախկին վարչապետն ընկել է։ Նա վիրավորվել է պարանոցի և կրծքավանդակի շրջանում։ Կրակողը տեղում ձերբակալվել է․ նա 41-ամյա Տեցույա Յամագամին էր, որը նախկինում ծառայել էր Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերում։ Սպանության հետաքննության շրջանակում իշխանությունները խոստովանել են, որ սխալներ են թույլ տրվել Աբեի անվտանգության ապահովման հարցում։

Այս տարվա հենց սկզբին էլ Հարավային Կորեայի ընդդիմադիր առաջնորդ Լի Չժե Մյունը վիրավորվեց։ Հարձակվողը դանակով հարվածել էր նրա պարանոցին։ Միջադեպը տեղի է ունեցել հարավ-արևելքում գտնվող Բուսան քաղաքում։ Բուսանի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակվողը՝ 67-ամյա տղամարդ, հայտնաբերվել։ Ընդդիմադիր գործիչն առաջին շտապ բուժօգնություն է ստացել Բուսանում, հետո նրան տեղափոխել են Սեուլի հիվանդանոց։

Այս գարնանը հարձակման ենթարկվեց նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրա կյանքը հաջողվել է փրկել։ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից: Նա ձերբակալվել է։

Հայացք նետելով ավելի վաղ անցյալին՝ նկատելի է դառնում, որ այս աղմկահարույց սպանություններն այդպես էլ լիարժեք չեն բացահայտվում։

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում։ Սպանության հեղինակ Լի Հարվի Օսվալդը կալանքի տակ գտնվելու ժամանակ սպանվել է Ջեք Ռուբինի կողմից։ 61 տարի անց էլ Քենեդիի սպանությունը դեռևս շատ հարցեր է առաջացնում: Միջադեպը մեծ թվով «դավադրության տեսությունների» տեղիք է տվել, թողարկվել է նաև «Քենեդիի սպանությունը» ֆիլմը։

Սպանված համաշխարհային առաջնորդների թվում է նաև Հնդկաստանի առաջին և միակ կին վարչապետ Ինդիրա Գանդին։ Հնդկաստանի վարչապետի սպանությունն իրականացվել է 1984 թվականի հոկտեմբերի 31-ին երկու սիկհ անվտանգության աշխատակիցների կողմից։ Հնդկաստանի առաջնորդի սպանության պատճառը նրա ենթադրյալ հրամանն էր՝ ռազմական արշավ իրականացնելու «Ոսկե տաճարում», որը պատկանում էր սիկհերին:

Շվեդիայի նախկին վարչապետ Օլոֆ Պալմեն սպանվել է 1986 թվականի փետրվարի 28-ին՝ կինոթատրոնից հեռանալու ժամանակ, ուր նա գնացել էր իր կնոջ հետ։ Այդ օրը Շվեդիայի վարչապետն իր թիկնապահների հետ չէր։ Նա քննադատում էր ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ Խորհրդային Միությունը, ինչպես նաև Հարավային Աֆրիկայում ապարտեիդի ռեժիմը:

Միջադեպն արտացոլվել է սպանությունների մասին պատմող տասնյակ գրքերում։ Նրա մահվան վերաբերյալ «հարցականները» մնում են մինչ օրս։

2015 թվականի փետրվարի 27-ի երեկոյան, տեղական ժամանակով 11։30-ի սահմաններում, Նեմցովին դարանակալել և գնդակահարել են Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող կամրջին: 2017-ին Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Նեմցովի սպանության համար մեղավոր է ճանաչել և 11-ից 20 տարվա ազատազրկման դատապարտել հանցագործության բուն կատարողներ Զաուր Դադաևին, եղբայրներ Անզոր և Շադիդ Գուբաշևներին, Թեմիրլան Էսկերխանովին և Խամզատ Բախաևին: Նրանք պատիժը կրում են խիստ ռեժիմի գաղութում: Նեմցովի աջակիցները, այդուհանդերձ, պնդում են, որ դատարանը չի բացահայտել և պատասխանատվության չի ենթարկել քաղաքական սպանությունը պատվիրած անձին կամ անձանց:

Մեկ այլ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր 2020թ օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Այն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի համառ պահանջով նրան տեղափոխեցին Բեռլին։ Իսկ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարեց, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։ ՌԴ վերադառնալուն պես ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր։ 2024 թ փետրվարի 16-ին Ալեքսեյ Նավալնին մահացել է «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։ ՌԴ իշխանությունների պնդմամբ՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ, սպանվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։