Իսպանիան՝ Եվրո-2024-ի չեմպիոն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 12 տարի անց դարձյալ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց Եվրո-2020-ի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականին՝ դառնալով Եվրո-2024-ի չեմպիոն։

Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին․ ավելին՝ նույնիսկ որևէ վտանգավոր գոլային դրվագ չկարողացան ստեղծել։ Դարպասի ուղղությամբ առաջին հարվածն այս խաղում կատարեց Ֆոդենը, բայց Սիմոնը տեղում էր․ այդ դրվագն ավելացված առաջին րոպեին տեղի ունեցավ։ Թիմերն ընդմիջման գնացին, իսկ լուսատախտակին հաշիվն անփոփոխ էր՝ 0-0, գրում է armsport-ը։

Հանդիպման երկրորդ խաղակեսն իսպանացիները շատ ակտիվ սկսեցին․ հենց մեկնարկում այս խաղում հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը՝ աչքի ընկնելով Յամալի փոխանցումից։  Սա Յամալի 4-րդ գոլային փոխանցումն էր մրցաշարում։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները գոլից հետո շարունակեցին ակտիվ գործել և կարող էին հաշիվը դարձնել ավելի խոշոր, սակայն անգլիացիներին փրկում էր կամ Պիկֆորդը, կամ իսպանացիների՝ գրոհն արդյունավետ ավարտին չհասցնելը։ Արդյունքում այս խաղում երկրոդ գոլը խփեցին Սաութգեյթի սաները։ Անգլիացիների կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Քոուլ Պալմերը։ Ի դեպ՝ Պալմերն առաջին գոլը խփեց Անգլիայի հավաքականի կազմում։

Գոլից հետո իսպանացիները շարունակեցին ակտիվ գործել և դա տվեց իր արդյունքը․ 87-րդ րոպեին արդեն իսպանացիների կազմում փոխարինման դուրս եկած Միկել Օյարսաբալը գրավեց Պիկֆորդի դարպասը՝ 2-1։