Չինաստանն աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին. դեսպանը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար, որն իր նպաստն է բերել հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման գործում։

«Ձեր պաշտոնավարման ընթացքը համընկել է Հայաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանի հետ, և առավել գնահատելի է այն ամենը, ինչ արել եք անձամբ Դուք և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Հայաստան-Չինաստան հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև կապերը երկարամյա պատմություն ունեն և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո դինամիկ զարգացել են: Չինաստանը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Ֆան Յոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:
«Հայաստանում աշխատել եմ չորս տարի, բայց շատ կապված եմ Հայաստանի հետ: Հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն անձամբ զգացել եմ: Չորս տարվա ընթացքում իմ հայ գործընկերների հետ տարբեր ոլորտներում աշխատել ենք, և, կարծում եմ, հասել ենք լավ արդյունքների: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և պարոն Փաշինյանին իմ աշխատանքին աջակցելու համար»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգային հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ թռիչքների մեկնարկը, ինչը նոր խթան կհանդիսանա ոչ միայն տուրիզմի, այլև առևտրատնտեսական և գործարար կապերի հետագա ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի վրա: Այս կապակցությամբ դեսպանը Յոնն իր խոսքում շեշտել է, որ Չինաստանը աջակցում է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին: