Բաշար Ասադը համաձայնել է հանդիպել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին

Լուրեր

27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի՝ Դամասկոսում հանդիպելու առաջարկը ՝քննարկելու երկրում սիրիացի փախստականների հետ կապված խնդիրները։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

CHP-ի փոխնախագահ Բուրհանեթթին Բուլութը Halk TV-ի եթերում ասել է, որ Օզելը կմեկնի Դամասկոս, երբ սիրիական կողմի հետ համատեղ նշանակվի հանդիպման օրը և վայրը։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած հակասիրական հարձակումների ֆոնին Օզելը թուրքական լրատվամիջոցներին ասել էր, որ հույս ունի հուլիսին Դամասկոսում պաշտոնական հանդիպում ունենալ Ասադի հետ՝ քննարկելու սահմանների անվտանգությունը և փախստականների խնդիրները։ Նա նշել էր, որ իր կուսակցության ներկայացուցիչները փորձում են իրենց միջև պաշտոնական հանդիպում կազմակերպել Դամասկոսում, և որ Ասադի հետ արդեն ոչ պաշտոնական կապ է հաստատվել։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հայտարարել է, որ բաց է իր սիրիացի գործընկերոջ հետ երկխոսության համար՝ ակնարկելով, որ նրանց միջև հնարավոր է հանդիպում։ Մյուս կողմից, Սիրիայի կառավարությունը դեռ պետք է դրական պատասխան տա Էրդողանին։

Սիրիան պայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման համար՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել իր ռազմական ներկայությունը երկրում, ինչպես նաև զինված խմբավորումներին աջակցությունը։