«Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել». թուրք վերլուծաբան

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմական բազա հիմնել։ Այս մասին գրում է թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն Թուրքիայի արտաքին հարաբերությունների մասին իր հոդվածում. փոխանցում է ermenihaber-ը:

Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է։ Գյուրջանլըն նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը իրենց տարածաշրջանային դիրքի և հզորության պատճառով մշտապես մրցում են, թե ով ավելի շատ ազդեցություն կունենա տարածաշրջանում։ Այդ պատճառով հավանական չի թվում, որ միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող երկրները կարող են գործընկերներ լինել։

Հեղինակի խոսքով, եթե նախկինում այդ ազդեցության պայքարը վերաբերում էր միայն Միջին Ասիային, ապա այժմ այդ տարածաշրջանն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև Իրանը, Իրաքը, Սիրիան։ Մասնավորապես, ըստ հեղինակի, Ռուսաստանն իրական ռազմավարական գործընկերություն է վարում Իրանի հետ, որոշակիորեն ներկայացված է և իր ազդեցությունն ունի Սիրիայում, ինչպես նաև՝ ներգրավված է հյուսիսային Իրաքում բնական գազի և նավթի արդյունահանման, գազատարների կառուցման նախագծերում։

«Մինչ Թուրքիան դուրս է մղվում տարածաշրջանից, Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը։ Ինչ վերաբերում է Կովկասին, Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի հովանավորի դերը և հայտարարել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը նոր մակարդակի բերող պայմանագրի կնքման մասին։ Նման պայմաններում Մոսկվան և Անկարան որքանո՞վ կարող են համագործակցել։

Ի վերջո, վերջին շրջանում Անկարայում խոսակցություններ են պտտվում, որ Թուրքիան շատ կարևոր մի նոր քայլ է նախաձեռնում․ Սոմալիից և Կատարից հետո Թուրքիան պատրաստվում իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել Նախիջևանում։

Ի”նչ եք կարծում, ինչպիսին կլինի մեր նոր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի արձագանքն այն լուրին, թե Նախիջևանում թուրքական ռազմաբազա է հիմնվելու», – նկատել է տալիս թուրք վերլուծաբանը։