Բեռլինում Էրդողանի հսկայական ավտոշարասյունը քննադատության թիրախում է հայտնվել՝ Թուրքիայում խնայողության միջոցառումների ֆոնին

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական ավտոշարասյունը Բեռլինում՝ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ խաղի համար, սուր քննադատության է արժանացել Թուրքիայում իրականացվող խնայողության միջոցառումների ֆոնին, գրում է Turkish Minute-ը։

Էրդողանը ներկա էր գտնվել Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպմանը այն բանից հետո, երբ ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալը ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել էր երկու խաղով՝ հուլիսի 2-ին Ավստրիայի դեմ խաղում աջ ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի ժեստը ցուցադրելու համար։

Թուրքիայի նախագահին ուղեկցում էր չափազանց մեծ ավտոշարասյուն՝ զարմացնելով շատ գերմանացիների և հայրենիքում հարցեր առաջացնելով պետական ​​ծախսերի վերաբերյալ:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ մարզական լրագրող Թահիր Կումը հունիսին հայտարարել էր, որ կազմակերպությունը 613 մարդու է տարել Գերմանիա՝ որպես մրցաշարի պաշտոնական հրավիրյալներ՝ ծախսելով ավելի քան 3 միլիոն եվրո։

Քննադատները նշում են, որ Էրդողանի շարասյունը կտրուկ հակադրվում է կառավարության խնայողության միջոցառումներին, որոնք ուղղված են գնաճի զսպմանը և պետական ​​ծախսերի կրճատմանը: Աշխատանքային արհմիությունները, տնտեսագետներն ու քաղաքական գործիչները մտահոգություն են հայտնել, որ խնայողության միջոցներն ազդում են ցածր եկամուտ ունեցող անձանց վրա՝ խնայելով հարուստներին և իշխանության ղեկին:

Տնտեսագետ Մահֆի Էղիլմեզը X-ի իր միկրոբլոգում քննադատել է ձեռնարկված միջոցառումները՝ նշելով, որ դրանք անարդյունավետ են՝ առանց լուծելու նախագահական պալատի, ինքնաթիռների և ավտոշարասյունների վրա վատնվող ծախսերը։

Եվրո-2024-ին ավելի քան 600 հրավիրված ընդունելու՝ TFF-ի որոշումը նույնպես հակասությունների տեղիք է տվել: Կումը TFF-ի նախագահ Մեհմեթ Բույուքեքշիի քայլն անվանել է  «անօգուտ նախագիծ»՝ նշելով, որ կազմակերպությունը զգալի գումար է ծախսել միջոցառման վրա՝ չնայած վերջին տնտեսական խնդիրներին: Ի պատասխան՝ ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Գերմանիա են տարվել ընդամենը 197 պաշտոնյաներ և հյուրեր։

«Ընդհանուր առմամբ, 121 հյուրեր և պաշտոնյաներ, այդ թվում՝ TFF գործադիր խորհրդի 38 անդամներ, 26 աշխատակիցներ, 14 ակումբների ներկայացուցիչներ, 23 լրատվամիջոցների ղեկավարներ և 20 մարզիչներ, ազգային հավաքականի նախկին խաղացողներ են տեղափոխվել Գերմանիա»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, պատվիրակությունում ընդգրկվել են 76 հյուրեր ազգային հավաքականի և ֆեդերացիայի հովանավորներից, ինչի արդյունքում ընդհանուր թիվը հասել է 197-ի։

Այս շռայլ ծախսերի ժամկետները հատկապես վիճահարույց են՝ հաշվի առնելով վերջերս Թուրքիայի կառավարության կողմից մայիսին հրապարակված «Խնայողության միջոցառումների շրջաբերականը»: Ենթադրվում է, որ խնայողության միջոցառումները կխնայեն կառավարության համար մոտ 100 միլիարդ լիրա (3,1 միլիարդ դոլար): Այնուամենայնիվ, քննադատները պնդում են, որ միջոցառումները չեն անդրադառնում տնտեսական դժվարությունների հիմնական պատճառներին և անհամաչափորեն ազդում են պետական ​​հատվածի աշխատողների ու ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա:

Սոցիալական ցանցերը լի են այս լուրերի վերաբերյալ արձագանքներով, շատ քաղաքացիներ վրդովմունք են հայտնում կառավարության շռայլ ծախսերի և հասարակ մարդկանց առջև ծառացած տնտեսական պայքարի միջև անդունդի պատճառով։

Էմմա Չոբանյան