Մտահոգված ենք վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական ագրեսիվությամբ. ԺՀԿ-ն դիմել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով , որ կուսակցությունը մտահոգված է վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական ագրեսիվությամբ:

Հայտարարության մեջ ասված է․

««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը երկու տասնամյակ պայքարել է քոչարյանա-սարգսյանական քրեաօլիգարխիկ, արյունարբու վարչախմբի դեմ, միաժամանակ, հանդիսանալով հեղափոխության ակտիվ մասնակից քաղաքական ուժ, մտահոգված է վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական ագրեսիվությամբ, ինչպես նաև նրան աջակցող տարատեսակ խմբավորումների բացահայտ ցինիկ կեցվածքով ու համախմբման նկրտումներով, վերջիններիս սկսել են անթաքույց աջակցություն ցույց տալ նաև պետական համակարգի ու ինքնակառավարման մարմինների այն աշխատակիցները, որոնք նախորդ իշխանության ժամանակ ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում և ունենալով մտավախություն, որ  հեղափոխության ձեռքերը կհասնեն նաև իրենց, սկսել են քողարկված կազմաքանդել պետական ու դատաիրավական համակարգերը, շարադրված մտահոգություններով ԺՀԿ-ն ահազանգ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր աջակցությունն է հայտնում  հեղափոխական իշխանության  նախաձեռնություններին, մասնավորապես՝

  1. Մարտի 1-ի գործով պատասխանատվության կենթարկվեն բոլոր հանցագործները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
  2. Կշարունակվի կոռուպցիայի դեմ պայքարն առավել թիրախավորված և ժողովրդից ու պետությունից գողացված ահռելի գումարները կվերականգնվեն։
  3. Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով  հարյուրից ավելի զոհերի և տարածքների կորուստի հետ կապված անհասկանալի ու հանրությանը մտահոգող հարցերի բացահայտմանը ։
  4. Անցումային արդարադատության կիրառմամբ իրականացնել պետության ու օրենքի անունից հանդես եկող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև, նրանց հպատակների  հրապարակային դատավարություն։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ»։